«Իրական Թուրքիա». #18. Յոխեն Բյոհլեր, Սթեֆան Մայսթեր, Լեոնիդաս Քրիսանթոպուլոս
28 Հունվարի 2025, 22:00
Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ շփումներից հետո։ Եվ Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ շփումներից առաջ։ Հայոց ցեղասպանության պետական քաղաքականության փոփոխությունը։
Փաշինյանը հաստատեց, որ Հայոց ցեղասպանությունը կեղծ ու շինծու է. Բաքվում ցնծում են։
Էրդողանը փոխել է Թուրքիայի կարմիր գիրքը, Թուրքիայի գաղտնի սահմանադրությունը․ ավելացրել է Արցախն ու Հայաստանը։
Ի՞նչ նշանակություն ունի Թուրքիան Եվրամիության համար. կարևորագույն գործընկեր, թեկնածու երկիր, ՆԱՏՕ֊ի գլխավոր դաշնակից։
Հրդեհն ու 78 զոհը Թուրքիայում դարձել է ներքաղաքական գլխավոր սկանդալը։ Էրդողանականներն ու ընդդիմադիրներն իրար կոկորդ են կրծում։
Եվ վերջում հարցազրույցներ. Յոխեն Բյոհլեր՝ եթե հայերը չզիջեն Թուրքիային, նոր ցեղասպանության ռիսկ կա, Սթեֆան Մայսթեր՝ Եվրամիությունը և ԱՄՆ֊ը չեն միջամտի, եթե Հայաստանի դեմ պատերազմ սկսվի, Լեոնիդաս Քրիսանթոպուլոս՝ շատ կառավարություններ, այլևս չեն ներկայացնում իրենց ժողովուրդներին։