Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

«Իրական Թուրքիա». #2. Բագրատ Էստուկյան

01 Հոկտեմբերի 2024, 22:00

Alpha News-ի նոր եթերաշրջանում Անի Ավետյանի հեղինակային հաղորդումն է՝ «Իրական Թուրքիան»։

Պետությունն ու ամեն ինչ կորցնելու վտանգի առաջ՝ ճիշտ նույն վիճակում, ինչ այսօր հայերն են, 100 տարի առաջ թուրքերն էին։ Սխալ հաշվարկների, ձախողված որոշումների, իշխանության համար ներքին պայքարի և, իհարկե, գերտերությունների շահերի արանքում: Ինչպես թուրքերը փրկեցին Թուրքիան։

Ով է Թուրքիայի նախագահի աջ ձեռքը հիմա, ինչու է խայտառակված Էրդողանի փեսան, ինչ պատերազմներ են ծրագրում Անկարայում, ում հետ են հաշտվում, ում հետ հաշվի նստում, ինչու է կոլապսի մեջ Թուրքիայի տնտեսությունը, ուր են քրդերը, ուր է Թուրքիայի խորքային պետությունը, ով կարող է փրկել Թուրքիան Էրդողանից և ինչ կարող է փոխվել Հայաստանի համար:

Արցախը, Սյունիքը, Սահմանադրությունը, միջանցքը. ինչ են ուզում Հայաստանից իրականում՝ Թուրքիան և թուրքական նախագիծ Ադրբեջանը: Ինչ են գրում իրենց լեզվով, հայտարարում, աղմկում, պլանավորում հայերի դեմ: Մենք կներեկայացնենք այն Թուրքիան, որը դուք դեռ չեք տեսել՝ առանց ծայրահեղությունների ու խտացված գույների, միայն փաստերով, ֆոտո-վիդեո ապացույցներով՝ իրական Թուրքիան:

Այս թողարկմանը դիտեք՝

Էրդողանի նշանակած Հայաստանի նահանգապետ Փաշինյանը: Եվ նախագահներ Քոչարյանի ու Սարգսյանի գործոնն՝ ըստ թուրքերի:

Արցախում պատերազմի 4-րդ տարելիցը, Նուրի փաշայի մասին թուրքերը հիշեցնում
են հայերին և ադրբեջանցիներին:

Բեյրութում հարձակվել են Էրդողանի և Ալիևի սիրելի լրագրողի վրա։ Օզթյուրքը Արցախում էր պատերազմի օրերին։

Բաքվում Հայաստանից պահանջում են փոխհատուցում՝ միլիարդավոր դոլարներով կամ հող տալով:

Ալիևի պատգամավորները քնել են մեջլիսում նրա ելույթի պահին։

Եվ վերջում՝ հարցազրույց։ Այսօր՝ «Ակոս»-ի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ: Թուրքիայի երազանքում Հայաստանը խոչընդոտ է Թուրանի ճանապարհին, որը պետք է հարթվի: