Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

«Իրական Թուրքիա». #9. Մելանի Օ՛Բրայեն և Հենրի Թերիո

19 Նոյեմբերի 2024, 22:00

Alpha News-ը ներկայացնում է Անի Ավետյանի հեղինակային նախագիծը՝ «Իրական Թուրքիա»։

Այս թողարկմանը դիտեք՝

Հարցազրույց Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Մելանի Օ՛Բրայենի և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախկին նախագահ Հենրի Թերիոյի հետ։

Օ՚Բրայենը չի կարծում, որ հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, Հայաստանի իշխանությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պետք է զիջումների գնա։ Եթե նույնիսկ Հայաստանի իշխանությունը գնա այդ քայլին, չի կարող պատկերացնել, որ դրան կգնա Հայաստանի ժողովուրդը։

Կարծում է՝ զարմանալի չէ, որ Թուրքիան նախապայման է դարձնում հենց Ցեղասպանության հարցը, և ընդգծում է՝ իրավիճակի հեգնանքն այն է, որ եթե նրանք ուղղակի ընդունեն կատարվածը, իրականում բոլորն էլ կարող են առաջ շարժվել, կարիք չի լինի անընդհատ քննարկել դա:

Ենթադրում է, որ Հայաստան- Թուրքիա հարաբերությունների իրական կարգավորում հնարավոր չէ, քանի իշխում է Էրդողանը. «Էրդողանը կիշխի Թուրքիայում մինչև իր մահը, բայց ինչ կլինի Էրդողանի մահից հետո, չենք կարող կանխատեսել»։

Օ՚ Բրայենը, որը միջազգային իրավունքի մասնագետ է, նաև բացատրում է, թե ինչ հանցանքներ է գործել Արցախում Ադրբեջանը, որ կան այդ հանցանքների համար Բաքվին պատասխանատվության ենթարկելու ուղիներ և ցույց է տալիս դրանք։

Հենրի Թերիոն էլ ընդգծում է, որ Հանրապետական Թուրքիան ստեղծվել է ցեղասպանության գործընթացի միջոցով, Թուրքիայի Հանրապետության տնտեսությունը կառուցվել է հայերից, ասորիների, հույներից խլված սեփականության և հարստության հիմքերի վրա։ Ամեն ինչը՝ բիզնեսից, շենքերից ու գործարաններից մինչև խոհանոցային կաթսաներ։ Այս թալանի և կողոպուտի գործընթացի շուրջ է ձևավորվել նաև թուրքական բանակը։ Հանրապետական Թուրքիան հիմնադրած գլխավոր ֆիգուրները դրանից առաջ ցեղասպանությունը ծրագրած և իրագործած անձիք էին։

Թերիոն ընդգծում է, որ սխալ էր Հայաստանի իշխանության լռությունը Արցախի դեմ վերջին հարձակման ժամանակ, որովհետև Ադրբեջանի՝ տարածքներն ընդլայնելու ծրագիրը, ցեղասպանական հակումներով հռետորաբանությանը պետք է զգուշացում լինեին, որ Արցախի շուրջ առևտուր անելու փոխարեն Արցախը պետք էր կարմիր գիծ դարձնել։ Որովհետև Արցախը վերցնելուց հետո Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, կանգ չի առնի։

«Այս օրերին մենք ապահով ենք, որովհետև Բաքվում COP29-ն է ընթանում, և Ադրբեջանն այս ընթացքում չի հարձակվի: Բայց ես անհանգստանում եմ, թե COP29-ից 2 շաբաթ հետո ինչ են անելու Հայաստանի դեմ», ֊ նշում է Թերիոն։

Արցախի դեմ վերջին հարձակման ժամանակ լռելը, ոչինչ չանելը հեռատես քայլ չէր։ «Արցախը զոհաբերելը հաշվարկ էր, ու նաև հաշվի առնելով Փաշինյանի հռետորաբանությունն, ինձ թույլ կտամ ասել, որ հաշվարկ էր ոչ թե հանուն Հայաստանի, այլ Հայաստանում իշխանությունը պահելու համար», ֊ հավելում է Թերիոն։

Արագ հանձնվելու փոխարեն Հայաստանը պետք է դիմանա այնքան ժամանակ, մինչև ամեն ինչ փոխվի և ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն։ Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է ամեն ինչ փոխվում։ Ո՞վ կմտածեր, որ անկախ Հայաստան կլինի։

«Ես բավական մեծ եմ, և հիշում եմ, երբ անկախ Հայաստանը չկար, հետո կարծես հրաշք եղավ։ Մարդիկ, հատկապես ցեղասպանությունը վերապրած հայերը, ամբողջ կյանք են ապրել՝ սպասելով ազատ ու անկախ Հայաստանին։ Եվ դա եղավ։ Համբերատար սպասելու փոխարեն այսպես հանձնվելու համար իսկապես վաղ է և դա իսկապես հիմարություն կլինի», ֊ նշում է Հենրի Թերիոն։