Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Իրան-Ադրբեջան պատերազմ. ո՞վ է շահառուն

10 Մարտի 2026, 19:00

 

(Կարևոր եզրակացություններ Հայաստանի համար)

«Թեհրանի և Բաքվի հարաբերություններում էսկալացիայի ներկայիս փուլը նշանավորում է անցումը թաքնված դիմակայությունից դեպի բացահայտ ռազմական վերջնագրերի փուլ՝ Հարավային Կովկասը վերածելով խոշոր տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի հնարավոր բախման գոտու:

Նախիջևանում անհայտ անօդաչու թռչող սարքերի անկման միջադեպն օպերատիվորեն և կոշտ կերպով օգտագործվեց Իլհամ Ալիևի վարչակազմի կողմից՝ որպես առիթ Իրանի հետ սահմանների և օդային տարածքի ցուցադրական փակման համար, ինչն ուղեկցվեց Իսլամական Հանրապետության հասցեին ուղղված ուղղակի սպառնալիքներով: Ի պատասխան՝ Թեհրանը արմատապես փոխեց հռետորաբանությունը. դիվանագիտական զգուշացումներից և «ռազմավարական համբերության» քաղաքականությունից իրանական ղեկավարությունն անցավ Ադրբեջանի տարածքից իսրայելական բոլոր ռազմական կառույցների և հետախուզական ստորաբաժանումների դուրսբերման ուղղակի պահանջներին:

Իրանի պաշտոնյաները, ներառյալ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչները, ադրբեջանցի ժողովրդի անվտանգությունն ուղղակիորեն կապում են «սիոնիստական տարրի» առկայության հետ՝ հասկացնելով, որ Բաքուն փաստացի կամավոր զիջում է իր ինքնիշխանության մի մասը իսրայելական հետախուզության և ռազմաօդային ուժերի կարիքների համար:

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական տարածքից բխող փոքրագույն սպառնալիքի դեպքում Իրանը պատասխան միջոցներ կձեռնարկի, ընդգծում է, որ Թեհրանն այլևս հակված չէ կիսել պատասխանատվությունը Բաքվի և նրա արտաքին համակարգողների միջև:

Սրան զուգահեռ, ադրբեջանական կողմն ակտիվորեն առաջ է մղում մեդիաարշավ՝ Իրանի հետ պատերազմում Թուրքիայի հնարավոր ռազմական մասնակցությունը լեգիտիմացնելու նպատակով՝ հղում անելով «Շուշիի հռչակագրին»։ Կենտրոնանալով տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում փոխադարձ ռազմական օգնության մասին կետերի վրա՝ Բաքուն փորձում է իրավական և քաղաքական թակարդ ստեղծել Անկարայի համար։ Այս ամենի նպատակն ակնհայտ է՝ առավելագույնս ինստիտուցիոնալացնել թուրքական ռազմական ներկայությունը և այն օգտագործել որպես վահան Իրանի դեմ։

Սակայն հենց Թուրքիայի համար նման հեռանկարը պարունակում է հարավային հարևանի հետ տևական և կործանարար հակամարտության մեջ ներքաշվելու հսկայական ռիսկեր, ինչն այս պահին հակասում է Անկարայի երկարաժամկետ շահերին։ Այս համատեքստում Իլհամ Ալիևն ավելի հստակորեն ստանձնում է Անկարայի համար «տրոյական ձիու» դերը, որտեղ «եղբայրության» և «մեկ ազգի» կարգախոսների տակ թաքնված է Թել Ավիվի ռազմավարական պատվերի կատարումը։

Իսրայելական հաշվարկն այս խաղում չափազանց ցինիկ է, սակայն բավականին ճշգրիտ. նպատակը տարածաշրջանի երկու խոշորագույն իսլամական ուժերի՝ Թուրքիայի և Իրանի միջև ճակատային բախում հրահրելն է կամ առնվազն նրանց փոխադարձ թուլացումը՝ օգտագործելով Ադրբեջանը որպես դետոնատոր։

Բաքվի փորձերն՝ ամրապնդել իր ագրեսիվ դիրքորոշումը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հասցեին հնչող մեղադրանքներով՝ իբր իր տարածքում ահաբեկչություններ նախապատրաստելու վերաբերյալ, նման են casus belli ստեղծելու դասական արշավի՝ գրված արևմտյան հատուկ ծառայությունների ձեռագրով։ «Կառավարվող քաոսի» նման ռազմավարությունը թելադրված է Վաշինգտոնի և Թել Ավիվի շահերով, որոնց համար Հարավային Կովկասը սոսկ հարմար «երկրորդ ճակատ» է Իրանի դեմ և Եվրասիայի աշխարհաքաղաքական ճարտարապետության վրա ճնշում գործադրելու գործիք։

Հայաստանի համար ընթացիկ գործընթացները պետք է դառնան «սառը ցնցուղ» և օբյեկտիվ դաս. Ադրբեջանի օրինակը ակնառու կերպով ցույց է տալիս, թե որքան արագ է երկիրը կորցնում սուբյեկտայնությունը՝ վերածվելով ռազմական փորձադաշտի արտատարածաշրջանային խաղացողների համար։ Եթե Երևանը տեղի տա Վաշինգտոնի կամ Թել Ավիվի նմանատիպ առաջարկներին «անվտանգության երաշխիքների» վերաբերյալ՝ միջանցքների բացման դիմաց, որոնք դե-ֆակտո կլինեն հակաիրանական պլացդարմ, ՀՀ տարածքը համաշխարհային տերությունների բախման գոտու վերածվելու ռիսկերը կդառնան անխուսափելի։

Ներկայիս պայմաններում Իրանը հստակ գծել է իր համբերության սահմանները, և Իլհամ Ալիևի կամ նրա տարածաշրջանային գործընկեր Նիկոլ Փաշինյանի ցանկացած փորձ՝ դառնալ գործիք հակաիրանական կոալիցիայի ձեռքում, կհանգեցնի աղետալի հետևանքների, որտեղ տարածաշրջանային խաղացողները ստիպված կլինեն վճարել անդրօվկիանոսյան համակարգողների հավակնությունների և ինտրիգների համար։

Մտածե՛ք այդ մասին…»։

Հիմա եթերում