Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Իրանը Հայաստանի հետ հարաբերությունների խորացման նպատակ ունի

02 Հոկտեմբերի 2024, 16:00

Հայ-իրանական փոխհարաբերությունները զարգացման բավական ակտիվ փուլում են, առնվազն՝ Իրանի կողմից անընդհատ հնչող հայտարարությունների, այս կամ այն ոլորտում համագործակցության պատրաստակամության, տարբեր նախաձեռնությունների տեսքով: Որքանո՞վ են հայկական իշխանությունների կողմից պատասխան գործողությունները պատշաճ մակարդակի, խելամիտ արագության մեջ, կարելի է չափել մի քանի հանգամանքով և առաջին հերթին, հայ-իրանական համատեղ նախագծերի՝ կյանքի կոչվելու «արագությամբ»:

Նախ ընթացող բավական խիտ զրագացումների մասին՝ հակիրճ:

Երևանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն անցկացվեցին Եվրասիական տնտեսական համաժողովի և Եվրասիական միջկառավարաման խորհրդի նիստերը, որոնց օրակարգում էր ինչպես Իրան-ԵԱՏՄ համագործակցության ընդլայնման, այնպես էլ ՀՀ-Իրան 3-րդ էլեկտրահաղորդման նախագծի կարևորման հարցերը: Եթե առաջինի դեպքում մեզ համար, առաջին հերթին, խնդիրը կարևորվում է ՀՀ-Իրան առևտրաշրջանառության խորացման տեսանկյունից, որի շուրջ վիճակագրությունն առնվազն գոհացուցիչ չէ, ապա երկրորդի կարևորությունը շատ ավելի մեծ է: 3-րդ էլեկտրահաղորդման գծի նախագիծը Հայաստանի էներգետիկ անվտանգության տեսանկյունից է կարևոր՝ Իրանի հետ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանային էներգետիկ նախագծերին մասնակցության համատեքստում: Մինչդեռ, չնայած դրան, հայկական կողմից նախագծի շահագործման ժամկետներն անընդհատ ձգձվել են՝ անկախ իրանական կողմի դրա վերաբերյալ անընդհատ բարձրաձայնումներին:

Երևանում նախօրեին բացվեց նաև իրանական առևտրի տունը: Օրակարգում Իրանում հայկական նման կենտրոն ունենալու հարցն է: Իրանն օրերս դյուրացրեց հայկական տրանսպորտի մուտքը՝ բերելով այն մաքսային տարանցիկ փաստաթղթի պահանջի մակարդակ: Սա ևս կարևոր քայլ էր բարեկամ երկրի կողմից՝ հարաբերությունների խորացման պատրաստակամությունը ցուցադրող:

Շատ կարևոր իրանական նախաձեռնության՝ Չաբահար նավահանգստին և դրանով Պարսից ծոցը Սև ծովին միացնող տարանցիկ տարածաշրջանային նախագծին Հայաստանի մուտքի ապահովման հարցն է, որի վերաբերյալ ևս Իրանի առևտրի նախարարի կողմից հնչեց օրերս:

Այս ամենն այսօր բարեկամ Իրանի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարևորման դրսևորումն է, որը պահանջում է պատշաճ պատասխան գործողություններ:
Իսկ այդ ամենի համատեքստում հայ-իրանական փոխադարձ առևտրի վերաբերյալ ևս մեկ՝ մտահոգիչ դինամիկա ներկայացված է ստորև.

Հիմա եթերում