Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Իշխանությունը չի զգում, որ ժողովուրդն արդեն շահագրգռված է կանգնելու Սամվել Կարապետյանի կողքին․ «Ժողովուրդն է խոսում»

27 Դեկտեմբերի 2025, 11:00

«Ժողովուրդն է խոսում». Alpha News-ի այս նախագծի շրջանակներում հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում և ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների շուրջ։

Հարցախույզի մասնակիցները խոսել են Թուրքիայի հետ հնարավոր բարեկամության մասին՝ նշելով, որ հնարավոր չէ բարելավել մի երկրի հետ հարաբերությունները, որն ուզում է ոչնչացնել հայ ազգին։ «Թուրքի հետ ի՞նչ հարաբերություններ կարող են լինել, եթե ասում են՝ Հայաստան չպետք է լինի, հայ ազգը պետք է վերանա»,- ասել է հարցախույզի մասնակիցներից մեկը։

Քաղաքացիների խոսքով՝ Հայաստանին պետք է հայրենասեր և ազգին չդավաճանող ղեկավար։

«Երկրի ղեկավարը պետք է պաշտպանի ժողովրդի շահերը։ Եթե միավորվենք, կհասնենք հաջողության»,- նշում է քաղաքացիներից մեկը։

Քաղաքացիներն անընդունելի են համարում Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների արշավը։

«Այս իշխանությունն ուզում է իր ճամփան բացել, բայց չի զգում, որ ժողովուրդն ավելի շահագրգռված է կանգնելու Սամվել Կարապետյանի կողքին»,- ասել է հարցախույզի մասնակիցներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։