«Ժողովուրդն է խոսում»
04 Ապրիլի 2025, 23:58
«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում մենք հարցախույզ ենք արել մայրաքաղաք Երևանում ու ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների վերաբերյալ։
Մեր զրուցակիցներն իրենց կարծիքն են արտահայտել հայ-թուրքական հնարավոր բարեկամացման մասին և տվել հռետորական հարց։
«Իսկ ինչո՞ւ պիտի հնարավոր լինի։ Ո՞ւմ հաշվին, ինչի՞ համար։ Ի՞նչն է մեզ առիթ տալիս, որ գանք դրան։ Այսօրվա քաղաքականությունն առևտուր է, որում մենք օգուտ չունենք»,- ասել է հարցախույզի մասնակիցը։