Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Կա՞ արդյոք թուրքական հետք իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունում

29 Ապրիլի 2025, 19:05

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

(Ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը Բանդար Աբբասի պայթյունից)

«Հյուսիս-Հարավ» նախագիծը շարունակում է հարձակման ենթարկվել տարբեր կողմերից։ Հայաստանում այս նախագիծը կարելի է ասել, որ բացահայտ սաբոտաժի է ենթարկվել դեռևս 2018 թվականի իրադարձություններից առաջ՝ դառնալով ամենակոռումպացված (եթե ոչ ամենակոռումպացվածը) երկարաժամկետ ենթակառուցվածքային նախագիծը։ Այժմ նախագծին հասցվել է հերթական վնասը։

Ապրիլի 26-ին Իրանի ամենամեծ առևտրային նավահանգստում՝ Բենդեր-Աբասում պայթել են մի քանի կոնտեյներներ, ինչը հանգեցրել է ուժգին պայթյունի և հրդեհի։ Արդեն հայտնի է 40 զոհի և ավելի քան 1200 վիրավորների մասին։ Բենդեր-Աբասում տեղի ունեցած պայթյունը հարված է ոչ միայն Թեհրանին։ Նավահանգիստը հանդիսանում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հիմնական հանգույցը, որը ներկայումս փաստացիորեն փակված է։ Այս երթուղին նախատեսված էր Ռուսաստանի և Հնդկաստանի միջև արագ և մատչելի բեռնափոխադրումներ ապահովելու համար՝ շրջանցելով Արեւմուտքը։ Պայթյունը վտանգի տակ է դնում ոչ միայն այս ճանապարհը, այլև ողջ նախաձեռնության կենսունակությունը։ Բացի դրանից, «Հյուսիս-Հարավ» նախագծի վրա հարձակում է կատարվել ևս մեկ աշխարհագրական կետում․ ապրիլի 25-ից Հնդկաստանի և Պակիստանի սահմանին տեղի են ունենում բախումներ։ Միջազգային մամուլը լի է վերնագրերով, որ շուտով երկու երկրների միջև կարող է սկսվել լիարժեք պատերազմ։ Ավելին, արդեն կան տեղեկություններ, որ Թուրքիան զենքով ինքնաթիռներ է ուղարկել Պակիստան։ Համաձայն հաղորդումների՝ Պակիստան են ժամանել Թուրքիայի օդուժի վեց C-130E ռազմական-տրանսպորտային ինքնաթիռներ։

Թուրքիայի հետքը հստակ նկատելի է։ Ավելացրեք սրան նաև այնփաստը, որ Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը 2024 թվականի մայիսի 19-ին ավիավթարի ենթարկվեց՝ վերադառնալով Ադրբեջանից, և Դուք կտեսնեք, որ թուրքական և թյուրքական հետքը ակնհայտորեն նկատվում է տարածաշրջանում տեղի ունեցող այլ իրադարձություններում։ Այդ իրադարձությունները նույնպես ազդում են «Հյուսիս-Հարավ» նախագծի իրականացման վրա։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն ժամանակ, երբ ՆիկոլՓաշինյանը այցելում է Էստոնիա՝ ծաղիկներ դնելով «Կոմունիզմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում», Իրանում տեղի ունեցածի պատճառով Հայաստանը կարող է կորցնել անգամ «Հյուսիս-Հարավ» նախագծում մասնակցելու նվազագույն հնարավորությունը և սահմանափակվել նրանով, որ պարզապես կտրամադրի ճանապարհը հայկական Սյունիքով Թուրքիային և Ադրբեջանին՝ անժամկետ և անվճար օգտագործման համար։ Այլ կերպ ասած, Իրանի իրադարձություններից տուժողներից մեկը կարող է դառնալ նաև Հայաստանը։ Հայաստանի համար տարածաշրջանային տրանսպորտային նախագծերին սեփական շահերով մասնակցելու եզակի հնարավորությունը եղել է «Հյուսիս-Հարավ» նախագծի իրականացումը, որի տրամաբանությունը համահունչ էր նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Բայց նախագիծը ենթարկվել է ինչպես քաղաքական հարձակումների Հայաստանի կողմից, այնպես էլ ֆիզիկական հարձակումների այլ դերակատարների կողմից։

Մտածե՛ք այդ մասին․․․