Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Կապիտալի արտահոսքի միտումներ են նկատվում

13 Ապրիլի 2024, 21:20

ՀՀ ֆինանսական կազմակերպություններում ոչ ռեզիդենտների կողմից բաժնետիրական կապիտալում ներդրումների ցուցանիշը 2023թ․-ի տվյալներով բացասական է։ Խոսքը վերաբերում է զուտ հոսքերին։ Բացասական ցուցանիշը վկայում է այն մասին, որ ավելի շատ դուրս են ուղղվել այդ հոսքերը, քան եղել է ներհոսքը։ Սա նշանակում է, որ այդ գումարները չեն մնացել, չեն կապիտալիզացվել տնտեսությունում։

Պատճառները շատ կարող են լինել՝ ցանկության բացակայություն, անորոշության բարձր մակարդակ, անվստահություն։ Ցանկացածի դեպքում, սա խոսում է բացասական միջավայրի մասին։ Իսկ այդ վիճակի շարունակականությունը կապիտալի մասսայական արտահոսքի մտահոգիչ նախադրյալ կարող է դառնալ։