Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Կապիտալի մուտքը Հայաստան կրճատվել է

14 Մարտի 2025, 18:31

 

2025թ. հունվար-փետրվարին դեպի Հայաստան մարդկային և ֆինանսական կապիտալ հոսքերը կրճատվել են:

Փետրվարին մեր երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա փետրվարի համեմատ կրճատվել է գրեթե 10 000-ով: Նշենք նաև, որ հունվարին ևս 2024թ-ի հունվարի համեմատ զբոսաշրջիկների թիվը նվազել է շուրջ 15 հազարով։

Չնայած այս կրճատմանը, դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ շարունակում են գրանցվել Ռուսաստանից։ ՌԴ-ին հաջորդում է Վրաստանը, ապա՝ Իրանը:

Այս ցուցանիշի մասին խոսելիս, հատկապես վերջին տարիներին, պետք է հիշել, որ խոսքը բացառապես դասական զբոսաշրջային այցերին չի վերաբերում, եթե չասենք՝ մեծամասամբ իրենց չի վերաբերում: Ինչևէ, ցանկացած պարագայում, այդ այցերը փոխկապակցված են տեղում աշխուժության, ակտիվության, ինչպես նաև՝ դեպի ՀՀ դրամական հոսքերի հետ, որոնց մասով ևս ունենք անկում:

Մասնավորապես, փետրվարին 2025թ-ի հունվարի համեմատ կրճատվել է բանկերի միջոցով Հայաստան փոխանցվող գումարների ներհոսքը, մինչդեռ արտահոսքն ավելացել է։

Այս ամենն, իհարկե, ունեն և կունենան իրենց համարժեք ազդեցությունը: