Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Կասեցված ինքնիշխանություն. հայ-ամերիկյան հռչակագրերի մանրամասները

02 Սեպտեմբերի 2025, 19:00

(ՀՀ ինքնիշխանությունը ոտնահարված է, հաջորդը ԵԱՏՄ-ի վրա հարձակումներն են)

«Նախորդ շաբաթվա վերջին Հայաստանի կառավարությունը հրապարակեց օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթերը՝ «Փոխըմբռնման հուշագիր արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարությունների վերաբերյալ համագործակցության և գործընկերության մասին», «Հուշագիր էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին» և «Հուշագիր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ներուժի զարգացման վերաբերյալ գործընկերության մասին»:

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ իշխանությունների ողջ քարոզչամեքենան քաղաքացիներին համոզում են, որ այս հուշագրերը, Ադրբեջանի հետ նախաստորագրված «խաղաղության պայմանագրի» հետ միասին, երաշխավորում են Հայաստանի գոյությունը առաջիկա 100 տարիների համար: Ավելին, ասվում է, որ հրապարակված փաստաթղթերն, իբր, հաստատում են, որ Հայաստանը «միլիմետր անգամ չի նահանջել իր ինքնիշխանությունից»: Բայց արդյոք դա այդպես է իրականում:

Հայաստանի մասով «Զանգեզուրի միջանցքը» երկրի տարածքով առանձին հաղորդակցություն է, որը ոչ մի կապ չունի «Խաղաղության խաչմերուկ» բուտաֆորիկ նախագծի հետ: Օգոստոսի 8-ի հուշագրերը, որոնք հայկական կողմը հրապարակել է, ոչ մի կապ չունեն գլխավոր հարցի՝ Բաքվին և Անկարային «Զանգեզուրի միջանցքը» օգտագործման հանձնելու հետ: Միջանցքը քողարկված է «Թրամփի ճանապարհ» տերմինով, սակայն այս նախագծի վերաբերյալ ոչինչ չի հրապարակվել:

Այնուամենայնիվ, դեռևս հրապարակումից առաջ կան հիմնավոր կասկածներ իշխանությունների այն հայտարարությունների վերաբերյալ, թե, իբր, նրանք «պաշտպանել են ՀՀ ինքնիշխանությունը»: Հիշեցնենք, որ փաստաթղթերի ստորագրման օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ «Հայաստանը 99 տարով ԱՄՆ-ին բացառիկ իրավունքներ կտա մինչև Նախիջևան միջանցքի վրա»: Իսկ ավելի վաղ, օգոստոսի 8-ից շաբաթներ առաջ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը հայտարարել էր. «Մենք տեսանք ինքնիշխանության զիջման վտանգ: Մենք վտանգ տեսանք ոչ թե գործառույթի իրականացման, այլ հենց վարձակալության մեջ: Այդ տարբերակը մեզ համար անընդունելի էր»: Թե ինչ եղավ հետո, հայտնի է բոլորին:

Ինչ վերաբերում է հրապարակված փաստաթղթերին, ապա պետք է նշել, որ հուշագրերում կան մի քանի կարևոր կետեր. ԱՄՆ-ը ցանկություն է հայտնում զբաղվել Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների կիբերանվտանգության բարձրացմամբ, Հուշագրի նպատակն է համագործակցել Հայաստանի ենթակառուցվածքների և սահմանների անվտանգության բարելավման ուղղությամբ՝ ներառյալ ներդրումների, ռեսուրսների, վերապատրաստման և կողմերի միջև գործընկերության միջոցով։ Հուշագրի նպատակն է նաև ամրապնդել Հայաստանի սահմանների անվտանգությունն՝ ԱՄՆ կառավարության ռեսուրսների, ինչպես նաև ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության Մաքսային և Սահմանային ծառայության առաջատար փորձի կիրառմամբ:

Այլ կերպ ասած՝ Հայաստանի սահմաններն այսուհետ կլինեն ամերիկյան վերահսկողության տակ, ներառյալ Իրանի հետ սահմանը: Սա իր հերթին նշանակում է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է վերահսկել Հայաստանի և, համապատասխանաբար, ԵԱՏՄ-ի արտաքին առևտրային գործարքները: Արտաքին առևտրային գործարքներ, որոնք կապված են կիսահաղորդիչների և արհեստական բանականության հետ: Նպատակը թափանցիկ է և «մաքուր՝ ինչպես նորածնի արցունքները»՝ Հայաստանին դուրս թողնել մատակարարման շղթաներից` ի շահ Չինաստանի, ՌԴ-ի, Իրանի:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածում է պաշտոնական գործիքի, որի միջոցով ԱՄՆ-ն կվերահսկի մաքսային գործընթացների, ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների ներմուծման և արտահանման մասին տեղեկությունները: Եթե սրան ավելացնենք Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված ԵՄ անդամակցության մասին օրենքը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը երկու միությունների (ԵՄ և ԵԱՏՄ) միջև ընտրության մասին, ապա ակնհայտ է դառնում, որ ընտրությունն արված է: Հայաստանը ոչ միայն կլքի ԵԱՏՄ-ն, եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության ղեկին, այլև մինչև դուրս գալը կհասցնի առավելագույն վնաս կազմակերպությանը, ինչպես հեղինակության, այնպես էլ գործնական առումով:

Մտածե՛ք այդ մասին․․․»։