Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Կենտրոնական բանկն անկեղծ է իր մեսիջներում

21 Մարտի 2025, 19:25

 

ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆիանանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ՝ 6,75 %: Այն, որ տոկոսադրույքը նույնը թողնելու սցենարը հավանական էր, խոսել ենք նախկինում: Մյուս կողմից նման որոշման պատճառ հանդիսացել են բազմաթիվ անորոշությունները։ Այդ անորոշությունների և այլ մեսիջների մասին հղեց ԿԲ խորհուրդը՝ լրագրողների հետ հանդիպման շրջանակներում:

Եթե փորձենք անդրադառնալ մեսիջներին, ապա նշվեց հիմնական գործընկեր երկրներում գնաճային դրսևորումների պահպանման մասին, ինչպես նաև առևտրային լարվածության՝ համաշխարհային մակարդակում: Սրանցով պայմանավորված Հայաստանի վրա արդեն իսկ կան արտաքին թույլ գնաճային ճնշումներ:

Գնաճի հետ կապված, ԿԲ-ում գնահատում են ներկայիս թանկացումներն ավելի շատ սեզոնայնությամբ պայմանավորված և ոչ՝ պահանջարկով: Գուցե այսօր իսկապես սեզոնայնությունն էական ազդեցություն ունի, սակայն նույն համաշխարհային տնտեսությունից արտաքին ազդակների մասով անորոշություններն իրավունք են տալիս չբացառելու, որ գնաճը մեզ մոտ կշարունակվի:

Խոսվեց տնտեսության աճի մասին, որ առավելապես պայմանավորված է ժամանակավոր գործոններով: Սա հետագա աճի տեսանկյունից խնդիրներ ունի: Ի դեպ, չբացառվեց անցանկալի սցենարի զարգացման հավանականությունը, որով պահանջարկի նվազում կլինի: Եթե ավելի պարզ ու մատչելի, ներկայիս տնտեսական աշխուժությունը կկրճատվի և մարդկանց գնողունակությունը՝ ևս:
Այս հանգամանքով պայմանավորված, հնարավոր է վարկերի տոկոսների նվազում:

Հիմա եթերում