Լեզվակռիվ ԱԺ-ում. Երևան-Բաքու խաղաղության պատրանք. Անընդունելի քայլ դեպի Թբիլիսի. Alpha Newsroom 04.11.2025
04 Նոյեմբերի 2025, 17:00
Alpha Newsroom-ի այսօրվա թողարկմանը՝
➢ ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ 2026-ի պետբյուջեի քննարկման նիստը թեժ է անցել, նախարարն ու պատգամավորները վիճել են
➢ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը կդիմի ՄԻԵԴ
➢ Երևանում խաղաղության թեմայով համաժողովին մասնակցում են Թուրքիայի և Ադրբեջանի քաղհասարակության, ԶԼՄ-ների ներկայացուցիչները
➢ Փաշինյանը նախ ոչ ուղիղ, ապա լրագրողի հարցին ի պատասխան, արդարացրել է Ալիևի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հայտարարությունը
➢ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը դեռ շատ հեռու է. Ալեքսանդր Ցինկեր
➢ Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված. Ալեքսեյ Անպիլոգով
➢ Մինչև խաղաղության համաձայնագրի կնքումը, ԵՄ մոնիտորինգի խմբի գործունեության մեջ բովանդակային փոփոխություն չի սպասվում. Փաշինյան
➢ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը դժգոհել է հայ պատգամավորներից, որոնք ըստ նրա՝ աջակցել են «Եվրանեսթի» հակավրացական բանաձևին
➢ Միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանն անընդունելի է համարում Երևանում ընդունված հակավրացական բանաձևը, այն ըստ նրա՝ կարող է բացասաբար ազդել Երևանի ու Թբիլիսիի հարաբերությունների վրա