Լորիս-Մելիքով․ «Չպատմված պատմություն». գաղտնի դիվանագիտական առաքելությունն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը
25 Մայիսի 2025, 14:00
Alpha Media House-ը «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի և «Անիվ» հիմնադրամի հետ համատեղ շարունակում է «Չպատմված պատմություն» պատմական փոդքասթի շարքն այն նշանավոր հայերի մասին, որոնց սխրանքներն ու ճակատագրերն անջնջելի հետք են թողել պատմության մեջ: Նախագիծը հիմնված է ստուգված պատմական տվյալների վրա, ներառյալ արխիվային աղբյուրները, հուշագրությունները և հերոսների հիշողությունները։
«Չպատմված պատմություն» շարքի նոր թողարկման հերոսը գեներալ-մայոր, կոմս և պետական գործիչ, բարեփոխիչ և Ալեքսանդր 2-րդի օրոք Ռուսական կայսրության ներքին գործերի նախարար Միքայել Տարիելի Լորիս-Մելիքովն է (1824-1888)։
Նրա անունը հայտնի է բոլորին, որոնք հետաքրքրված են Կովկասի պատմությամբ և կայսերական բարեփոխումներով։ Սակայն քչերը գիտեն, որ 1859 թվականին Լորիս-Մելիքովը նշանակվել է հազվագյուտ դիվանագիտական առաքելության պատասխանատու՝ նորընտիր Ամենայն Հայոց Կաթողիկոսին Կոստանդնուպոլսից Էջմիածին ուղեկցելու համար:
Լորիս-Մելիքովի կենսագրության այս դրվագը անհայտ է լայն լսարանի համար։ Չնայած բազմաթիվ ուսումնասիրություններին, հենց այս առաքելությունն էր, որ երկար ժամանակ դուրս մնաց պատմաբանների ուշադրությունից:
Առաջին անգամ մենք մանրամասն կպատմենք դրա մասին՝ հիմնվելով «Կոմս Լորիս-Մելիքով» գրքի նյութերի վրա, որը լույս կտեսնի 2025 թվականի աշնանը։
Լորիս-Մելիքովի դիվանագիտական կարիերայի քիչ հայտնի, բայց ճակատագրական դրվագների մասին կպատմի «Կոմս Լորիս-Մելիքով» գրքի համահեղինակ, պատմական գիտությունների թեկնածու և «ԱՆԻՎ» հայագիտական ուսումնասիրությունների զարգացման և աջակցության հիմնադրամի գիտաշխատող Անդրեյ Մաքսիմչիկը։