Լուծարվեց ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը. Քոչարյանի առաջարկը. Թուրք Օզը՝ հայերի դեմ. Alpha Newsroom. 30.01.2026
30 Հունվարի 2026, 21:00
Alpha Newsroom-ի այսօրվա թողարկմանը՝
🔹 Պաշտպանության Նախարարի հրամանով լուծարվել է ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը
🔹 Նոր քրեական վարույթ եկեղեցու դեմ. փորձում են արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից և խափանել Եպիսկոպոսաց ժողովի գումարումը: Ինչո՞ւ է կարևոր այդ ժողովը:
🔹 Հայաստանին սպառնացող ռիսկերը և հնարավոր լուծումները. ի՞նչ առաջարկեց ՀՀ 2-րդ նախագահ Քոչարյանը. AlphaNews-ի ուղիղ եթերում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է
🔹 Ալֆանյուզի հարցերը և Ռուսաստանի ԱԳՆ-ից Մարիա Զախարովայի պատասխանները:
🔹 Թրամփի թուրք պաշտոնյան, որը նաև Էրդողանի ֆանն է, Լոս Անջելեսում շրջել է հայկական թաղամասերով ու Տիգրանակերտ ու Կիլիկիա տեղանունները կրող պաստառների տակ հայերին մեղադրել խարդախությունների մեջ
🔹 Փաշինյանին միացած առաջնորդին դատապարտող և Վեհափառ Հայրապետին աջակցության ստորագրահավաք Լոս Անջելեսում. AlphaNews-ի եթերում ՀԱԵ ԱՄՆ Արևմտյան թեմի հավատավորներ Յունոնա Հակոբջանյանը և Տիգրան Նիկողոսյանն են
🔹Թուրքիայի և Իրանի նախագահն են հեռախոսով զրուցում, երբ Իրանի արտգործնախարարը Թուրքիայում է, Թրամփը սպառնում է հարվածել Իրանին, թուրքերն արյունահեղությամբ են սպառնում քրդերին, Փաշինյանն ու իր բենդը այսօր երեկոյան համերգ են տալու: