Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Մարդիկ կյանքն ընկալում են սյուժեներով. «Պարզ ճշմարտություններ»

07 Դեկտեմբերի 2023, 22:00

Սյուժեն կազմում է մարդու ընկալումների հիմքը, և մարդն էլ, երբ փոխակերպվում է իր մասին սյուժեի, դառնում է հնարավորինս ընկալելի: Այսինքն կան բնորոշումներ, որոնք քաղաքական գործունեության և պետական կառավարման հետ որևէ կապ չունեն, բայց քանի որ նրանց սյուժեները ընկալելի են մարդկանց կողմից, նրանք հաջողության են հասել քաղաքական ասպարեզում:

Մարդ պետք է մտածի՝ ինչպես ենք կառավարվելու: Արդյոք այդ մարդը, ում ընտրել ենք, կարող է կառավարել: Ստացվում է առաջնագծում կանգնած է ինչ-որ հայտնի մեկը, ում մարդիկ ընտրում են, քանի որ սյուժե ունի, բայց ետնաբեմում կա թիմ, որը պետք է աշխատի: Այս առումով սյուժեն առայժմ անպարտելի է:

«Պարզ ճշմարտություններ» փոդքասթի հեղինակ Վիկտոր Սողոմոնյանը՝ Մարիաննա Ղահրամանյանի օգնությամբ, անդրադառնում է հասարակությանը հուզող ամենակարևոր, բայց դիսկուրսի համար ոչ պոպուլյար հարցերին: Վիկտոր Սողոմոնյանի՝ «Պարզ ճշմարտություններ» հեղինակային փոդքասթին հետեւեք Alpha News-ի նոր եթերաշրջանում՝ լրատվական թողարկումից անմիջապես հետո: