Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Մարզային դպրոցների «մահախոսականը». 229 դպրոցում զանգը կհնչի վերջին անգամ.«Ուշադրությունից դուրս»

01 Մարտի 2026, 14:00

Սեպտեմբերից Հայաստանի մարզերում փակվելու են մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները. նման դպրոցների թիվը հասնում է 229-ի, որից 55-ը գտնվում են սահմանամերձ բնակավայրերում։ Սակայն ԿԳՄՍ նախարարությունը հերքում է դպրոցների փակման լուրը: Պաշտոնական որոշումը, որն ընդունվել է դեռ 2023 թվականին, ունի հետևյալ անվանումը՝ «Հայաստանի Հանրապետության կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիր»:

Ըստ Ազգային կրթության խորհրդի՝ թեև նախագիծը վերաբերում է որակյալ կրթության նոր չափանիշների ներդրմանը (մեծ դասասենյակներ, աշակերտական մեծ համակազմ և ուսուցիչներ), այդ փոփոխությունները ենթադրում են նաև որոշակի հետևանքներ. սեպտեմբերից լուծարվելու է 229 դպրոց:

Ազգային կրթության խորհրդի անդամ Արմեն Ներսիսյանը «Ալֆանյուզ»-ի հետ զրույցում ընդգծել է, որ սեպտեմբերից Ամասիայում գործող 19 դպրոցից 15-ը փակվելու է:

Ըստ կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի՝ 2026 թվականին մարզային դպրոցներին բյուջեով հատկացվող գումարը կիսով չափ պակաս է, քան 2025-ին տրամադրված ֆինանսավորումը:

Ոլորտի մասնագետները զգուշացնում են՝ մարզային դպրոցների փակմամբ առաջանալու են ոչ միայն կրթական խնդիրներ. մարզաբնակները բախվելու են սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, տարաբնակեցման և ֆիզիկական անվտանգության լուրջ խնդիրների: