Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Մի շարք կարևոր ծառայություններ թանկացել են

18 Հոկտեմբերի 2024, 18:20

ՀՀ-ում սպառողական գների ինդեքսը շարունակում է մնալ ցածր տիրույթում։ Չնայած այն հանգամանքին, որ, օրինակ սննդամթերքի ապրանքախմբում աճը նախորդ տարվա համեմատ անգամ բացասական է, կյանքը մեզ մոտ ավելի էժան չի դառնում։

Պատճառներից, թերևս, առաջին հերթին այն ժամանակաշրջանների հետ համեմատությունն է, որոնց ընթացքում (2020թ-ից սկսած) բարձր գնաճային միջավայրն էր։ Մյուս կողմից, Սպառողական գների ինդեքսի կառուցվածքի ուսումնասիրությունն է վերհանում հանգամանքը, որ թեև սննդամթերքի գները անկում են ապրել (հիշենք, որ անկումը նախորդ բարձր աճերի համեմատ է), այնպիսի կարևոր ծառայություններ, ինչպիսիք են առողջապահությունը, տրանսպորտն ու կրթությունը էականորեն թանկացել են, համեմապատասխանաբար՝ 2%, 9 % և 7,8%։

Ի դեպ, տրանսպորտի հետ կապված նշենք, որ 2025թ, հունվարի 1-ից թանկանալու է։ Ըստ Երևանի ավագանու որոշման՝ սակագնային առաջարկները տարբեր են, մինչդեռ բոլորի դեպքում թանկացումներն անգամներով կլինեն։

Տրանսպորտի թանկացումը շղթայական ազդեցություն է ունենալու այլ ապրանք/ ծառայությունների գների վրա, ինչը վկայում է, որ սպառողական գների ինդեքսի այսօրվա ցածր լինելը ոչ միայն ներկայումս չի երաշխավորում ավելի մատչելի կյանք, այլև ապագայում կարող է բարձրանալ։