Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Միջազգային կառույցներն ուղղորդո՞ւմ են իշխանություններին

20 Դեկտեմբերի 2024, 18:20

Հայաստանի տնտեսության վերաբերյալ միջազգային կառույցների գնահատականները, մեսիջները կարևոր են առաջին հերթին այդ կառույցների հեղինակությունից ելնելով: Կարևոր են, եթե խոսքը գործընկերներին է վերաբերում, կարևոր են,դրանք եթե դոնոր կառույցների մասին է: Այդ գնահատականներում հաճախ տրվում են մեսիջներ՝ ինչ հիմնական խնդիրներ կան, որոնք են դրանց լուծումները, բայց նաև երբեմն տպավորություն կա, որ այդ գնահատականները որոշակի ուղղորդիչ մեսիջներ են պարունակում:

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի՝ առաջիկա տարիների տնտեսական աճի կանխատեսում է արել՝ գնահատելով պոտենցիալը 5,5 %: Սակայն պոտենցիալ հեռանկարային աճի համար անհրաժեշտ է հաշվի առնել արտաքին առևտրի դիվերսիֆիկացիան, աշխատուժի ինտեգրումը և ժողովրդագրական պատկերի բարելավումը:
Արտաքին առևտրի դիվերսիֆիկացիայի խնդիրն իսկապես արդիական է մեզ մոտ: Հատկապես վերջին տարիներին այդ խնդիրն է՛լ ավելի է սրվել, ինչի մասին վկայում են պաշտոնական տվյալները:

Մասնավորապես, արտաքին առևտրային հիմնական ուղղություններով՝ 2017թ-ի ցուցանիշների համեմատ կախվածությունը մեկ ուղղությունից է՛լ ավելի է մեծացել: Եթե ՌԴ-ն 2017թ-ին արտաքին առևտրում ուներ 26,8 % մասնաբաժին, իսկ ԵՄ-ն՝ 24,1%, ապա արդեն 2024թ-ին տեսակարար կշիռը երկու ուղղությունների համապատասխանաբար կազմում է 41.5% և 7.3%: Եվ այս պատկերն այն դեպքում, երբ օրվա իշխանություններն անընդհատ խոսում են արտաքին առևտուը դիվերսֆիկիացնելու ուղղությամբ իբրև թե գործողությունների մասին:

Օբյեկտիվության համար պետք է նշել, որ վերջին տարիներին այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են ԱՄԷ-ն, Չինաստանը, ունենք անգամներով աճ, սակայն դա ոչ թե քաղաքականության, այլ արտածին՝ վերաարտահանման գործոնով է պայմանավորված: Կկարողանա՞ն դա կապիտալիզացնել և կունենա՞նք այլ պատկեր, կխոսենք ըստ այդմ:
Ժողովրդագրական պատկերի առումով էլ իսկապես իրավիճակը խնդրահարույց է:

Ընթացիկ ցուցանիշները վկայում են ծնելիության անկման և մահացության աճի մասին: Եթե դրան հավելենք հավանական արտագաղթի գործոնն, ապա այստեղ լուրջ մտահոգություններ կան:
Մեկ այլ կառույցի՝ Համաշխարհային բանկի (ՀԲ) գնահատականներով ` Հայաստանը չնայած բարեփոխել է հարկային քաղաքականությունը, սակայն անհրաժեշտ է ընդհանուր հարկման դաշտի ընդլայնում, շրջանառության հարկի նեղացում: Ըստ էության այն, ինչն անում է իշխանությունը: Հաշվի առնելով ՀԲ-ի այս «կոչը», և իշխանության նման ոչ պոպուլյար գործողությունների գնալը, արդյոք հարց չի առաջանում, որ հնարավոր է գործ ունենք որոշակի ճնշման հետ: