Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Մնացել էր մի կառույց, որ իրենց չէր ենթարկվում․ դա էլ են ուզում քանդել․ «Ժողովուրդն է խոսում»

20 Սեպտեմբերի 2025, 10:00

«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում ու ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների վերաբերյալ։

Հարցախույզի մասնակիցները բացասական վերաբերմունք են հայտնել եկեղեցու դեմ իշխանությունների արշավին։

«Մնացել էր մի կառույց, որ իրենց չէր ենթարկվում․ դա էլ են ուզում քանդել։ Ուզում են իրենց դրածոյին բերել»,- ասել է հարցախույզի մասնակիցներից մեկը։

Հարցախույզի մասնակիցները նշել են՝ հայ ժողովուրդը միշտ եկեղեցու կողքին է կանգնած։

Հարցված քաղաքացիները հանդես են եկել նաև ի պաշտպանություն գործարար, բարերար Սամվել Կարապետյանի․ «Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս իշխանության անկարողությունը»։

«Սամվել Կարապետյանն այնքան բան է արել իր հայրենիքի համար։ 7 տարի է՝ իշխանության ղեկին են, ի՞նչ են արել»,- ասել է հարցախույզի մասնակիցներից մեկը։

Հարցախույզի մասնակիցները նշել են, որ հենց Սամվել Կարապետյանին են տեսնում երկրի ղեկավարի պաշտոնում և հույս են հայտնել, որ նրա ազատ արձակմամբ մեծ փոփոխություններ կլինեն մեր երկրում։

Մանրամասները տեսանյութում։