Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Москва слезами не верит». Փաշինյանի աշխարհաքաղաքական արկածախնդրությունը դատապարտված է

19 Հունվարի 2024, 13:42

 

(Ի՞նչ պատճառով են իշխանությունները ՀՀ-ն ներքաշում արտաքին քաղաքական արկածախնդրության մեջ)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Իլհամ Ալիևի վերջերս տված հարցազրույցը հստակ ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական կուրսը ձախողվել է, և պաշտոնական Բաքուն և Անկարան պատրաստվում են Հայաստանի դեմ նոր պատերազմի։ Ստեղծված պայմաններում ակնհայտ էր, որ Հայաստանի իշխանությունները պետք է ձեռնարկեին իրավիճակի արագ շտկմանն ուղղված քայլեր։

«Հակառուսական իներցիայով» և իր իսկական աշխարհաքաղաքական նախասիրությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն, իհարկե, կարողացավ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ուղարկել Դավոսի ֆորում՝ մասնակցելու «Զելենսկի խաղաղության բանաձևի» շուրջ բանակցություններին։ Բանաձև, որը նախատեսում է Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո ռազմական տրիբունալ ստեղծել՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքական ու ռազմական ղեկավարության դեմ, սակայն Հայաստանում տեղեկատվական օրակարգում արդեն որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել՝ ազդարարելով իշխանության ներսում մի շարք գործընթացներ։

Մոլի ռուսաֆոբներ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Գագիկ Մելքոնյանը և Անդրանիկ Քոչարյանն արդեն հայտարարեցին, որ Հայաստան է ժամանել ռուսական զենքի խմբաքանակ, որը տեղափոխվել է Ռուսաստանի հետ նախապես կնքված պայմանագրի շրջանակներում։

Այնուհետև Անդրանիկ Քոչարյանի մտերիմ և հովանավորյալ, համատեղությամբ նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ և ի թիվս այլնի քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակներում եռակողմ աշխատանքի «շուտափույթ վերսկսման մասին հարցը», ինչը դիվանագիտականից ավելի հասկանալի լեզվով թարգմանվելիս նշանակում է, որ ձախողվելով արևմտյան բանակցային ուղու վրա՝ Փաշինյանը պաշտոնական Մոսկվային խնդրում է «վերակենդանացնել» բանակցային ձևաչափը՝ Փաշինյանի, Պուտինի և Ալիևի մասնակցությամբ:

Ավելին, հունվարի 18-ին Ազգային ժողովում Փաշինյանի խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ Հայաստանը շարունակում է աշխատել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական համագործակցության հարցերի շուրջ։

Չզարմանաք, եթե շուտով «ավտորիտար Ադրբեջանի լավագույն ավանդույթներով» ՀՀ իշխանություններն անջատեն «հակառուսական քարոզչության անջատիչը» երկրի ներսում։ Չզարմանաք, եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանի հետ փոխկապակցված ռուս փորձագետները հանկարծ «հայտնվեն» և Ռուսաստանից մեզ ասեն, որ «Փաշինյանին այլընտրանք չկա Հայաստանում», և որ «ավելի քիչ մարդ է գնում ընդդիմության հանրահավաքներին, քան տարբեր գաստրոփառատոնների»։

Ավելին, մի զարմացեք, եթե Փաշինյանը, «կեղծ ռուսամետ էքստազի» մեջ ընկած, նույնիսկ համաձայնի հայկական զորքեր ուղարկել Ուկրաինա, օրինակ՝ Արտյոմովսկը (Բախմուտը) պաշտպանելու համար։ Ավելին, մենք նախկինում ունեցել ենք նմանատիպ փորձ, երբ «Հռոմի Պապից ավելի կաթոլիկ» երևալու համար Փաշինյանը հայկական ռազմական առաքելություն ուղարկեց Սիրիա։

Ժամանակը ցույց կտա՝ արդյոք պաշտոնական Կրեմլը հարաբերություններ կհաստատի Նիկոլ Փաշինյանի հետ (ոչ թե Հայաստանի, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ Ռուսաստանի Դաշնությունում ավանդաբար տարբերակում են պետությունն ու ժողովորդը իշխանություից), թեև մի շարք « ախտանշանները» ցույց են տալիս, որ ՌԴ ղեկավարության մեջ հակափաշինյանական տրամադրությունները (հատկապես ռազմական բլոկում, որը 2022 թվականի փետրվարից հետո ավելի մեծ ազդեցություն ունի ռուսական իշխանական բուրգում, քան արտաքին քաղաքական դաշինքը) շատ ավելի ուժեղ է, քան 2020 կամ 2021 թվականներին։ Ավելին, նույնիսկ ՌԴ ԱԳՆ ղեկավարը, որը նախկինում ավելի լոյալ էր Փաշինյանին, հայտարարում է, որ տրամաբանություն չի տեսնում Փաշինյանի վերջին հայտարարությունների մեջ։ Ինչևէ, Փաշինյանի քաղաքականությունը և՛ նախկինում, և՛ հիմա, աշխարհաքաղաքական մեկ մեծ արկածախնդրություն է, որն արդեն արժեցել է մեկ հայկական պետականություն։ Ակնհայտ է նաև, որ մեզ ներքաշում են նոր արկածախնդրության մեջ։

Ինչ վերաբերում է Փաշինյանի թիմի անդամներին, որոնք այսօր ստիպված են լինելու սպասարկել մի քաղաքականություն, որը ճիշտ հակառակն է այն ամենին, ինչին նրանք ծառայել են վերջին 2 տարիներին, ապա իրենք լավ կանեն ռիսկի չդիմեն, հուսալով, որ Փաշինյանն «այս անգամ նույնպես պայմանավորվելու է մեծ դյադյաների հետ»։ Ի վերջո, եթե Կրեմլը «արցունքներին չհավատա», ապա «կմաքրի» ոչ միայն Փաշինյանին, նրա ողջ թիմին այլ նաև նրա բոլոր «ստվերային կուրատորներին»։

Առավել քան ակնհայտ է, որ եթե այսօր «Քաղաքացիական պայմանագրի» անդամները հեռանան Նիկոլ Փաշինյանից, ապա հետագայում կկարողանան քաղաքական փրկության գոնե նվազագույն շանս ստանալ։ Բայց այս հնարավորությունը պետք է վաստակել: Եթե ՔՊ անդամներն օգտվեն այս նվազագույն հնարավորությունից, դա հիանալի կլինի իրենց համար: Իսկ եթե ոչ, ապա թող իրենք իրենց մեղադրեն հետագայի համար։ Ամեն մարդ ինքն է ընտրում իր ճակատագիրը…

Մտածեք այս ամենի մասին…»։

Հիմա եթերում