Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Նարեի երջանկության ու կարոտի պատմությունը | Արցախյան բռնագաղթ. վկայություններ #3

13 Հոկտեմբերի 2023, 11:00

Alpha News-ը լսում է Արցախից բռնի տեղահանվածների պատմությունները, թե ինչպես մեկ օրում ամեն ինչ ստիպված թողեցին ու բռնեցին երկար ու ձիգ գաղթի ճանապարհը:

«Ես և իմ ընտանիքը երջանիկ էինք Արցախում: Եթե որոշակի երաշխիքներ լինեն, ապա կվերադառնամ Արցախ»,- Alpha News-ի հետ զրույցում անկեղծացել է բռնի տեղահանված Նարե Նիկողոսյանը:

Երիտասարդ կինը հիշել է՝ 9-րդ դասարան էր, երբ ընտանիքը 1994-ին տեղափոխվեց Արցախ՝ մշտական բնակության: Պատմել է, որ իր կյանքի լավագույն տարիներից 25-ը անցկացրել է այնտեղ՝ կրթություն է ստացել, այնուհետև ամուսնացել ստեփանակերտցու հետ, զավակներ ունեցել: Արցախը համարում է իր հայրենիքը և կյանքը չի պատկերացնում առանց Արցախի հողի:

Մինչև վերջին օրերին աշխատել է Արցախի Հանրային հեռուստաընկերությունում, դասավանդել համալսարանում և մինչև վերջին պահն էլ չի ցանկացել լքել Ստեփանակերտը, բայց զանգվածային խուճապն իրեն էլ է հասել ու ստիպել վերցնել միայն խիստ անհրաժեշտ իրերն ու դուրս գալ հանուն երեխաների անվտանգության ու ապագայի:

«Կուզենամ՝ Արցախից տեղահանվածները հնարավորինս անցավ ինտեգրվեն հայաստանյան հասարակության մեջ և հնարավորինս ոչ կոնֆլիկտային: Ես ուզում եմ՝ բոլորս հասկանանք, որ հայրենիքը մեկն է՝ Հայաստան-Արցախ»,- ընդգծել է Նարեն:

Նարե Նիկողոսյանը համոզված է՝ արցախցի կարող է լինել յուրաքնաչյուրը. մարդիկ, ովքեր տեղափոխվել են Արցախ և իրենց ու իրենց երեխաների երազանքները կապել են Արցախի հետ:

«Արցախ ունենալու համար մենք պետք է պարզապես սովորենք հայրենիք սիրել ու գնահատել մեր ունեցածը: Երևի արժանի չէինք Արցախ ունենալու… մեր բոլորիս սխալներով հանդերձ»,- Նարեն այսպես է ավարտել իր արցախյան հիշողությունների պատմությունը, որի էջը չի փակում…

Մանրամասները՝ տեսանյութում: