Նատալյա Սարջանյան․ «Նուրբ քաղաքականություն»
12 Ապրիլի 2026, 20:00
Ինչպե՞ս է կառուցվում հանրային կապերի աշխարհը քաղաքականության ներսում։ Ինչպե՞ս է ձևավորվում քաղաքական ուժի կերպարը, և ինչպիսի՞ն է այդ ամենի հետևում կանգնած մարդու իրական պատմությունը…
Այս թողարկման հյուրը հանրային կապերի փորձառու մասնագետ Նատալյա Սարջանյանն է, ով այսօր իր գործունեությունը ծավալում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում։ Նախկինում աշխատելով ՀԷՑ-ում՝ նա անցել է մասնագիտական հետաքրքիր ուղի՝ տեղափոխվելով քաղաքական դաշտ։
Զրույցի ընթացքում Նատալյան բացում է ոչ միայն իր մասնագիտական փորձը, այլև կիսվում է կյանքի այն կողմերով, որոնք սովորաբար մնում են կուլիսների հետևում՝ ընտրությունների, ճնշումների, որոշումների ու անձնական հավասարակշռության մասին։