Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Նոր Սահմանադրություն, նոր կորուստներ

23 Հունվարի 2024, 13:25

(Ինչ պատճառով Փաշինյանը որոշեց բավարարել Ալիևի հերթական պահանջը)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

2024 թվականի առաջին 20 օրերին այնքան քաղաքական իրադարձություններ են տեղավորվել, որքան այլ հավասար պայմաններում, կարող են տեղավորվել մեկ ամբողջ տարվա մեջ։ Դատեք ինքներդ.
1. Տարին սկսվեց անձամբ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի համար վտանգավոր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցով, որից պարզ դարձավ, որ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» հայեցակարգը ձախողվել է։ Ալիևի խոսքերից բոլորին պարզ դարձավ, այդ թվում նաև նրանց, որոնք 1994 թվականից ի վեր Հայաստանում անբարոյական քարոզչություն էին իրականացնում «հանձնենք Արցախը և խաղաղ ապրենք հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ» թեմայով, որ Անկարան և Բաքուն խաղաղություն չեն ուզում, այլ պատրաստվում են պատերազմել Հայաստանի դեմ։

2. Սա իր հերթին ապացուցեց, որ արևմտյան բանակցային ֆորմատը ոչ միայն աշխարհաքաղաքական արկածախնդրություն էր, որի պատճառով կորցրինք Արցախը, այլև սպառնում է հենց Հայաստանի գոյությանը, քանի որ ոչ միայն Արցախը, այլև ինքը՝ Հայաստանը, անվտանգության երաշխիքներ չի ստացել։

Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող վտանգը ծագել է նաև այն պատճառով, որ Փաշինյանը չսահմանափակվեց հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը մոսկովյան հարթակից տեղափոխելով արևմտյան հարթակ, այլ դրան զուգահեռ սկսեց ավելի ակտիվորեն ոչնչացնել հայ-ռուսական հարաբերությունների ողջ համալիրը (ՀԱՊԿ գործունեության սաբոտաժն ու հայկական լրատվամիջոցներում հակառուսական հիստերիան դրա վառ օրինակն են):

Սակայն Ալիևի խոսքերը ստիպեցին Փաշինյանին «արտակարգ ռեժիմով» փորձել վերականգնել վստահության հարաբերությունները Մոսկվայի հետ։ Հայաստանում «ռուսաֆոբների բերանով» հայտարարվեց, որ ՌԴ-ն միջպետական պայմանագրերով զենք է մատակարարել երկրին, իսկ Անդրանիկ Քոչարյանի ընկերը՝ Վաղարշակ Հարությունյանը, ով աշխատում է նաև որպես ՌԴ-ում Հայաստանի դեսպան, ուղարկվել էր ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինի մոտ և խնդրել է «վերակենդանացնել բանակցային եռանկյունին» Մոսկվա-Երևան-Բաքու ձևաչափով:

Փաշինյանի առաջարկի պատասխանը հնչեցրեց Սերգեյ Լավրովը, ով մի կողմից տարանջատեց Հայաստանի իշխանություններին հայ ժողովրդից, մյուս կողմից՝ ընդգծեց, որ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը մնում է անփոփոխ, որ նոյեմբերի 9 համաձայնագրի կետերը պետք է խստորեն պահպանվեն, ինչը նշանակում էր՝ Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն մտադիր չէ դուրս բերել խաղաղապահներին Արցախից, այլ նաև պարտադիր է համարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունով հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որում նշված է՝ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

3. Սերգեյ Լավրովի այս հայտարարությունները նշանակում էին, որ Հայաստանի իշխանությունը հայ ժողովրդից տարանջատող Ռուսաստանի Դաշնությունը Նիկոլ Փաշինյանին վստահելի չի համարում և, հետևաբար, Մոսկվան մտադիր չէ քաղաքական աջակցություն ցուցաբերել Փաշինյանին կամ հրաժարվել եռակողմ համաձայնագրերի համալիրից։ Դա իր հերթին անընդունելի է Նիկոլ Փաշինյանի համար, ով նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կատարումն իր համար վտանգավոր է համարում, քանի որ դրանից հետո իրեն «քաղաքական քարտեզից դուրս կգրեն աշխարհաքաղաքական բոլոր խաղացողները», և առաջին հերթին նա չի կարողանա աջակցության հույս ունենալ Արևմուտքի կողմից՝ թե՛ նրա ղեկավարության ժամանակաշրջանում, թե՛ իշխանության կորստից հետո։
Այդ թվում՝ Փաշինյանի անձնական ձախողումների պատճառով ձևավորված աշխարհաքաղաքական այլընտրանքի բացակայությունը հանգեցրեց նրան, որ նա որոշել է գնալ Ալիև-Էրդողան տանդեմի հերթական պահանջի կատարմանը և գնալ ՀՀ Սահմանադրության փոփոխության։

Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին իր հայտարարությամբ Փաշինյանը փաստացի նշում է, որ պատրաստ է կատարել Թուրքիայի և Ադրբեջանի նախապայմանները՝ դրա դիմաց ակնկալելով իր պաշտոնը պահպանելու երաշխիքներ։ Մեկ տարով, թե մեկուկես տարով երկարացնել իշխանության մնալը Նիկոլի համար այդքան էլ էական չէ, իրենից իրավիճակային որոշում էր պետք, և նա կայացրեց այն, իսկ մի որոշ ժամանակ անց կգտնի, թե էլ ինչ կարելի է զիջել Ալիևի և Էրդողանի բարեհաճությունը կրկին շահելու համար, և այդպես մինչև ՀՀ-ն որպես առանձին, ինքնիշխան պետության լիակատար լուծարումը։

Փաշինյանը ցանկանում է իր աթոռը փրկել «Ալիևից «կադաստրային թուղթ ստանալու» մասին բլեֆով: Իշխանությունների թեզն այսպիսին է լինելու՝ «եթե Սահմանադրությունը փոխելով՝ ոչ մի խոսք չասենք Արցախի, Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության մասին, ապա մենք կստանանք և՛ «կադաստրային թուղթ», և՛ ռազմավարական կայունություն»։ Սակայն միայն ծայրահեղ միամիտ մարդիկ կարող են հավատալ այս բլեֆին։

Իրականում ՀՀ Սահմանադրությունը փոխելու մտադրության մասին Փաշինյանի հենց այս հայտարարությունն է տարվա սկզբին Ալիևի հնչեցրած սպառնալիքների պատասխանը։
Անգամ Փաշինյանի ջերմեռանդ երկրպագուներին Ալիևի հնչեցրած սպառնալիքներից հետո պարզ դարձավ, որ Նիկոլը քաղաքականապես սնանկ է։ Ալիևը Հայաստանը դիտարկում է որպես «Արևմտյան Ադրբեջան» և չի թաքցնում, որ միջանցք է համարում ոչ միայն Զանգեզուրը, այլև ողջ Հայաստանը։ Եվ սպառնալիքներին հստակ պատասխան տալու փոխարեն Նիկոլ Փաշինյանը, նրան սպասարկող քաղաքական թիմը և լիովին լոյալ պետական ապարատը Հայաստանը տանում են նոր ցնցումների ճանապարհով։ Նոր Սահմանադրության դիմաց Նիկոլը ցանկանում է, որ Ադրբեջանի պահանջները կատարելուց հետո կարողանա իր աթոռը պահել Բաքվի ու Անկարայի արտաքին աջակցությամբ։