Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ո՞րն է Սամվել Կարապետյանի նոր կուսակցության վերջնական նպատակը

15 Հուլիսի 2025, 19:35

(Հայաստանի քաղաքական դաշտը սպասում է վերափոխման)

«Գործարար և բարերար Սամվել Կարապետյանը հայտարարել է Հայաստանում սկզբունքորեն նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին։ Նրա խոսքերով՝ հուլիսի 4-ին տեղի ունեցած հանրահավաքը հաստատեց իշխանության գլխավոր վախը՝ մեր ժողովուրդը վստահ է, որ ուժեղ է, ու բռնաճնշումներից չի կոտրվում։ «Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ։ Փորձելու ենք համախմբել մեր ժողովրդին արդար ու մեծ նպատակների շուրջ», — հայտարարել է նա։

Այսօրվա հայտարարությունը հուլիսի 4-ի հայտարարության տրամաբանական շարունակությունն է, որում Կարապետյանը, մասնավորապես, նշել էր հետևյալը. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում ու պետք է կապ չունենան հայ ժողովրդի ապագայի հետ: Ես պատրաստ եմ անցել պայքարի ճանապարհով՝ հանուն մեր երկրի ու մեր հարազատ հողի, որը մեր փոխարեն ոչ ոք չի շենացնի ու չի պաշտպանի»։ Միակ ճանապարհը, որպեսզի Փաշինյանը և նրա կառավարությունը ոչ մի կապ չունենան Հայաստանի ապագայի հետ, քաղաքական փոփոխությունների հասնելն է՝ ներգրավվելով քաղաքական գործընթացում։

Հայտարարությունից և նախորդող գործընթացներից դատելով՝ Կարապետյանը ստեղծում է խոշոր հակափաշինյանական կուսակցություն։ Իրականում սա վատ նորություն է ինչպես Փաշինյանի, այնպես էլ նրա ներքաղաքական և աշխարհաքաղաքական հովանավորների համար, որոնք արդեն բուռն կերպով խոսում են «Զանգեզուրի միջանցքի» շուտափույթ բացման մասին՝ իբրև Հայաստանի տարածքի մի հատվածի 100 տարով ամերիկյան ընկերությանը կառավարման հանձնելու քողի տակ։

Ստեղծվում է երկրորդ իրական, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքից հետո, մեծ և ինքնաբավ դիմադրության կենտրոն Փաշինյանին։ Սա էլ ավելի է մեծացնում Գյումրու սցենարի հանրապետական մասշտաբով կրկնության հնարավորություններն՝ ընդդիմադիր ուժերի առանձին մասնակցությունը ընտրություններին, որոնք նախընտրական շրջանում պահպանում են «քաղաքական զինադադարի» ռեժիմը միմյանց նկատմամբ՝ հետագայում լայն կոալիցիայի ստեղծմամբ)։

Զարմանալի չի լինի, եթե շուտով Սամվել Կարապետյանի վրա հարձակումներին միանան ոչ միայն իշխանությունների ներկայացուցիչների լայն շրջանակներն, այլև «ընդդիմության» այն հատվածը, որն աներկբայորեն կկորցնի իր «տեղն արևի տակ» Հայաստանի քաղաքական դաշտում, եթե Կարապետյանին հաջողվի ստեղծել մեծ, անկախ և ինքնաբավ քաղաքական բևեռ։ Առաջիկա ընտրություններում նույնիսսկ 5% հավաքելու մինիմալ հնարավորություններն էլ ավելի անիրատեսական կդառնան։

Ընդ որում, ակնհայտ է, որ քաղաքական գործընթացները պլանավորելիս Կարապետյանը և մյուս քաղաքական «ծանր քաշայինները» պետք է հաշվի առնեն նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը պարտության դեպքում կարող է ինքը նախաձեռնել հետընտրական հուզումներ, ինչպես 2008 թվականին։ Ավելին՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ քննարկումների և գործընթացների ակտիվացման թեման վկայում է այն մասին, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում «քաղաքակիրթ աշխարհը» և ոչ այնքան քաղաքակիրթ Թուրքիան կաջակցեն Փաշինյանի ցանկացած գործողությանը։ Քաղաքական պլանավորման ժամանակ պետք է հաշվի առնել նաև այն, որ ի տարբերություն 2018 թվականի՝ ընդդիմությունը կառավարությունում «մրցակիցներ» չի ունենա, որոնք ինքնակամ ցանկանում էին իշխանությունը հանձնել։ Ոչ հիմա, ոչ արտահերթ ընտրությունների, ոչ էլ հերթական ընտրությունների դեպքում ոչ ոք կամավոր իշխանությունը հանձնել չի պատրաստվում։ Եվ Սամվել Կարապետյանը, և քաղաքական գործընթացի բոլոր մյուս դերակատարները պետք է հասկանան սա։

Խաղադրույքները չափազանց բարձր են…

Մտածե՛ք այդ մասին․․․»։