Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025․ Ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Որքանո՞վ դրամական հոսքերի նվազումը կապ ունի փոխարժեքի փոփոխության հետ

04 Դեկտեմբերի 2024, 18:00

Բանկերի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցված դրամական միջոցների ծավալները շարունակում են կրճատվել: Այդ մասին է վկայում ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից հրապարակված վիճակագրությունը:

Ըստ այդմ, ընթացիկ տարվա 10 ամիսների կտրվածքով ՀՀ փոխանցված դրամական միջոցների ծավալը կազմել է 1.03 մլրդ դոլար, ինչը շուրջ 30%-ով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ընդ որում, ՌԴ-ից փոխանցումները շարունակում են գերակշռել, թեև այդ ուղղությունից եկող դրամական միջոցների ծավալները ևս կրճատվել են: Հետաքրքիր է, որ միայն հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ զուտ ներհոսքն ավելացել է:

Ինչպես նշեցինք, ՌԴ-ից Հայաստան կատարված փոխանցումներն ամենաշատն են: Երկրորդ տեղում Միացյալ Նահանգներն են: Պետք է նշել, որ առաջատար երկրների նույն պատկերն ունեցել ենք նաև 2023 թ-ի համապատասխան ժամանակաշրջանում:

Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ ՌԴ-ից դրամական հոսքերը կրճատվել են 0.5 մլրդ դոլարով, մինչդեռ Միացյալ Նահանգների ցուցանիշը փոքր թվով ավելացել է:

Դրամական հոսքերի կրճատումն, ըստ էության, արտաքին գործոններից ևս մեկի չեղարկման մասին է խոսում: Հաշվի առնելով, որ սա միակ գործոնը չէ, և նաև փաստը, որ հենց այդ գործոնների արդյունքում դրամն արտարժույթի նկատմամբ տևական ժամանակ արժևորվել է, այսօր դրամի որոշակի նվազումը կարող է ուղիղ արտացոլումը հանդիսանալ այդ գործընթացների: Գործոնները թուլանում են, տնտեսական աճի տեմպը դանդաղում է, դրամը զիջում է դիրքերը: Այլ է իրավիճակը ռուբլու պարագայում, որտեղ հիմնական ազդեցությունը հենց ռուսական շուկայում ռուբլու շեշտակի անկումն է, բայց գալով մեր տնտեսության զարգացումներին, առնվազն կարող ենք նշել, որ այս տեմպերի պահպանումը, կհանգեցնի որոշակի գնաճի, առաջին հերթին, ներմուծվող ապրանքների մասով: