Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Որքանո՞վ ենք ավելի լավ ապրում

08 Հուլիսի 2025, 18:25

Ավելի լավ, ավելի բարեկեցիկ կյանքի քարոզչության և իրականության միջև տարբերությունն ակնհայտ է. թե՛ միջին վիճակագրական քաղաքացու առօրեական գնահատականով, թե՛ նաև փաստերով՝ հիմնված պաշտոնական վիճակագրության վրա: Իսկ այդ համատեքստում հանգամանքը, թե որքան են թանկացել առաջին անհրաժեշտության ապրանքները, առավել քան խոսուն ցուցիչ է:

Եվ այսպես, սպառողական գների միջինացված ցուցանիշն այս տարվա հունիսին ավելացել է 3.9 %-ով: Սա՝ նախորդ տարվա հունիսի համեմատ: Գները հունվար-հունիսին 2024թ-ի հունվար-հունիսի համեմատ ավելացել են 3.1%-ով: Ստացվում է, որ մենք այս հունիսին սպառողական ապրանքների համար վճարում ենք 3,9 տոկոսով ավելի թանկ: Իսկ որքա՞ն է թանկացել մեր կյանքն այս տարվա վեց ամիսների ընթացքում․ պատկերը հետևյալն է՝ այս տարվա հունիսին դեկտեմբերի համեմատ 1,5 տոկոսով ավելի ենք վճարում սպառողական ապրանքներ ձեռք բերելու համար:

Միաժամանակ նշվածները կուտակային, միջինացված ցուցանիշներ են: Առանձին ապրանքների մասով պատկերն ավելի խոսուն է:

Օրինակ, հացաբուլկեղենի 12-ամսյա գնաճը հունիսին կազմել է 3,5 %: Ըստ վիճակագրության՝ ալյուրը թանկացել է 7.1 տոկոսով, մակարոնեղենը՝ 5.3 տոկոսով, արևածաղկի ձեթը՝ 17.5 տոկոսով, կարագը՝ 14 տոկոսով: Ինչպես տեսնում եք, այս և առաջին անհրաժեշտության պարենամթերքի գները բավական մեծ տեմպով աճել են: ԳՆերի աճ, որը շարունակականության մեջ է՝ եթե նորից վերադառնանք հարցին, թե միայն այս տարվա վեց ամիսների ընթացքում որքան են եղել թանկացումները:

Թանկացումների այս պատկերը զուգորդվում է «ավելի լավ ենք ապրում» քարոզչությամբ, որի իրական գնահատականը Հայաստանի քաղաքացունն է:

Իսկ ի՞նչ պետք է սպասել օրինակելի պարագայում. երկարաժամկետ կայուն գնաճի պարագայում ընդունված մեխանիզմ է բնակչության եկամուտների ինդեքսացիան: Խոսքը միջին աշխատավարձի վիճակագրության փոփոխության մասին չէ, երբ այդ թիվը փոխվում է՝ ի հաշիվ մեկ-երկու ոլորտի բարձր վարձատրվող մասնագետների աշխատավարձերի աճի: Ոչ էլ ստվերից դուրս եկող աճող աշխատատեղերի: Խոսքը համընդհանուր ինդեքսացիային է առնչվում, որը պետք է պարբերաբար վերանայվի՝ գնաճին համապատասխան: Դա մենք չունենք:

Փոխարենն ունենք դրամի շարունակական արժևորում արտարժույթի նկատմամբ իր համապատասխան հետևանքներով, այդ թվում՝ առաջին հերթին արտահանման համար անբարենպաստ միջավայրի պահպանմամբ, ունենք դեռևս չհաղթահարված գնաճ, որը թեև մայիսի համեմատ որոշակիորեն նվազել է, բայց գլոբալ դեռ հաղթահարված չէ և նորից հարցադրում՝ որքանո՞վ ենք ավելի լավ ապրում այս իրավիճակում: