Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Օտարերկրյա ներդրումների ընթացիկ ցուցանիշները բացասական են

09 Հոկտեմբերի 2024, 16:00

Ներդրումների ներգրավման հարցը մեր տնտեսության առանցքային խնդիրներից է՝ կայուն զարգացման, արտարժույթի ներհոսքի հիմնական աղբյուրի ապահովմամբ պայմանավորված։
Այս հարցը նոր չէ, սակայն հատկապես 2018թ-ից՝ ներդրումային բումի խոստումներից հետո առանձնակի ուշադրության կենտրոնում հայտնվեց։ Դրանից հետո ոչ միայն ներդրումային բում չեղավ, այլ 2020-2021թթ․ անկումներ գրանցվեցին։ Այլ է իրավիճակը 2022թ-ից հետո՝ առավելապես պայմանավորված արտաքին գործոններով։

Մասնավորապես, 2022թ-ից հետո ներդրումներն ավելացան՝ ՌԴ-ից տեղափոխված ռելոկանտների հաշվին։ 2023թ-ի ներդրումային աճը պայմանավորվեց ԱՄԷ-ից կատարված ներդրումներով, ինչն էլ վերաարտահանման ազդեցություններն են, այսինքն՝ կրկին արտաքին գործոնը։ Շատ է խոսվել այդ գործոնների թուլացման մասին և պատահական չէ, որ արդեն այս տարվա ընթացիկ ցուցանիշներով թե՛ ընդհանուր նեփրդրումների, թե՛ ուղղակի ներդրումների ցուցանիշները բացասական են։

Իհարկե տարեկան ամփոփ վիճակագրությունն ավելի օբյեկտիվ պատկեր կհաղորդի, սակայն նման տենդենցների շարունակականությունը անկման մասին կանխատեսումների հիմքեր է ստեղծում։
Արդյունքում, ներդրումների հետ կապված աճը ևս արտաքին գործոններով էր պայմանավորված, մինչդեռ այս ուղղությամբ եթե անդրադառնալու լինենք քաղաքականությանն, ապա վերջինս բացասական միջավայր կարող էր ստեղծել։ Օրինակը օտարերկրյա կապիտալով աշխատող ընկերությունների հետ աղմկահարույց դեպքերն են, այդ թվում՝ ոչ թափանցիկ պրոցեսներով պետությանը փոխանցվող մասնաբաժինների հետ կապված։

Հիմա եթերում