Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Ու՞մ և ինչո՞ւ է պետք Փաշինյանի՝ «Մոսկվայի գիրկը վերադառնալու» մասին քաղաքական միֆը

06 Սեպտեմբերի 2024, 12:00

 

(Քաղաքական պարզունակ կոմբինացիան այլևս չի ստացվում թաքցնել)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Օգոստոսի 31-ին Նիկոլ Փաշինյանի ասուլիսի անսպասելի հետևանքներից էին հայաստանյան քաղաքական, փորձագիտական և լրատվական դաշտում հնչած հայտարարություններն այն մասին, որ «Նիկոլ Փաշինյանը վերադառնում է Մոսկվայի գիրկը»։

Նման եզրակացությունների հիմնական պատճառն այն էր, որ նախ՝ Նիկոլ Փաշինյանը «միանշանակ և անվերադարձ» չհայտարարեց ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից և ՌԴ-ի շուրջ ստեղծված այլ ինտեգրացիոն միավորումներից դուրս գալու մասին, երկրորդ՝ իր հայտարարությունը, թե Ռուսաստանի Դաշնության պես երկրի հետ չի կարելի արհամարհական տոնով խոսել:

Այնուամենայնիվ, եկեք ավելի մանրամասն վերլուծենք ասուլիսի ժամանակ տեղի ունեցածը և նաև վարկած առաջ քաշենք, թե ինչու է հայ հասարակության մեջ տարածվում «Փաշինյանի՝ մոսկովյան նավահանգիստ վերադարձի» մասին թեզը։

1. Նիկոլ Փաշինյանը մի կողմից բացառել է Ռուսաստանի Դաշնության ցանկացած մասնակցությունը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին, բացառել է ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության կողմից հաղորդակցությունների վերահսկողությունը, մյուս կողմից՝ ոչ մի խոսք չի ասել ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Օ’Բրայենի այն հայտարարության մասին, թե անհրաժեշտ են հաղորդակցություններ Հայաստանի Հանրապետության տարածքով, որպեսզի Կենտրոնական Ասիայի երկրների համար այլընտրանքային ճանապարհ ստեղծվի «համաշխարհային շուկաներ» դուրս գալու համար՝ շրջանցելով Ռուսաստանի Դաշնությունը և Չինաստանը։ Այսինքն՝ Պեկինի, Մոսկվայի և Թեհրանի դեմ ԱՄՆ-ի համար Հայաստանը «լոգիստիկ պահոց» վերածելը ՀՀ իշխանությունների համար ընդունելի սցենար է, բայց նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերի կատարումն անընդունելի։ «Պուտինի գիրկը վերադառնալու» շատ հետաքրքիր միջոց…

2. Կրկին օգտագործելով «ֆորպոստ» բառը, Փաշինյանը, փաստորեն, մեղադրեց Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանից արտագաղթի մեջ։ Փաշինյանի ընկալմամբ՝ Ռուսաստանը ստեղծել է Արցախի խնդիրը, որը ստիպեց մարդկանց լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Փաստորեն, Փաշինյանի տրամաբանությամբ, Ռուսաստանը «ժողովրդագրական ռումբ է տեղադրել Հայաստանի տակ»։ «Պուտինի գիրկը վերադառնալու» շատ հետաքրքիր միջոց…

3. Հատկանշական էր նաև, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Ռուսաստանի նման երկրի հետ չի կարելի արհամարական տոնով խոսել»՝ ի պատասխան Փաշինյան ընտանեկան «Հայկական ժամանակ»-ի լրագրողի հարցին։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից կամ ռուսական այլ ինտեգրացիոն նախագծերից դուրս գալու մասին հայտարարության բացակայությանը, ապա այստեղ կան մի շարք բաղադրիչներ․

1. Սա, ի թիվս այլ բաների, թույլ է տալիս ՀՀ քաղաքական գործընթացի առանձին դերակատարներին հայտարարել, որ «Փաշինյանի հակառուսական վեկտորը ներկայացում է», քանի որ, օրինակ, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մաս կազմել ռուսական ինտեգրացիոն նախագծերին, և Հայաստանի Հանրապետության ողբերգությունների և խնդիրների ողջ պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա՝ համակարգված բարձրացնելով ռուսաֆոբիայի մակարդակը Հայաստանում։

2. Շահարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության թեման՝ հայտարարելով, որ Ռուսաստանի Դաշնությունն է սաբոտաժի ենթարկել դրա իրականացումը։

Եզրափակելով, արժե ասել, որ նույնիսկ «անզեն աչքով» տեսանելի է, որ նրանք, ովքեր ասում են, թե «Նիկոլ Փաշինյանը Պուտինի նախագիծն է», իրենց հայտարարությունների թիրախային լսարան տեսնում են ոչ թե Հայաստանի Հանրապետության ժողովրդին, այլ ԱՄՆ դեսպանատունը, ԵՄ դեսպանատունը: Այս դերակատարները ազդակներ են ուղարկում Վաշինգտոնին և Բրյուսելին, որ «Փաշինյանն իրենց կխաբի», ինչպես նաև օգնություն են խնդրում այդ դերակատարներից՝ իրենց իշխանության գալու և «Հայաստանի Հանրապետությունն արևմտյան կառույցներին ինտեգրվելու իրական կուրս իրականացնելու» համար։

Ամեն ինչ առավել քան ակնհայտ է, սակայն, քանի որ Հայաստանի քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը մեկ քայլանի «շախմատային կոմբինացիաների» գրոսմայստերներ են, նրանց թվում է, որ նման պարզունակ քայլը հաշվարկել չի ստացվի…

Մտածե՛ք այդ մասին…»։