Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Պարտադրված ապահովագրություն. ինչ է տալու այն առողջությանը. «Ուշադրությունից դուրս»

23 Նոյեմբերի 2025, 14:00

Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կներդրվի երեք փուլով. այն կմեկնարկի 2026 թ-ին և կավարտվի 2028 թ-ին։

2026 թվականին՝ առաջին փուլում, ապահովագրության համակարգում կներառվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարին լրացած քաղաքացիները, 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, անապահովության 28 և ավելի բալ ունեցող քաղաքացիները, 200 հազար դրամից ավելի ամսական եկամուտ, աշխատավարձ և այլ եկամուտներ ունեցող անձինք։ Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի առաջին փուլից կօգտվեն շուրջ 1 միլիոն 600 հազար քաղաքացիներ, որոնք վերջին 183 օրն ապրել են Հայաստանում։

Ապահովագրության երկրորդ փուլը կմեկնարկի 2027 թվականին, երրորդը՝ 2028 թվականին։ Ապահովագրության տարեկան փաթեթը կկազմի 129.600 դրամ։

2026 թվականին յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետք է ամսական 10 հազար 800 դրամ վճարի առողջապահության ապահովագրության համար։

2028 թվականից սկսած փաթեթի գինը կբարձրանա՝ դառնալով ամսական 13 հազար 700 դրամ կամ տարեկան 164 հազար 400 դրամ։

Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ մինչև 2029 թվականը բնակչության 85 տոկոսը պետք է ապահովագրական փաթեթ ունենա։

«AlphaNews»-ի հետ զրույցում առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը նշել է, որ բժշկական ծառայությունների զգալի մասն արդեն իսկ, ըստ գործող օրենքի, անվճար է ՀՀ քաղաքացիների համար։

«Ըստ Առողջապահության նախարարության՝ ուռուցքաբանությունը, սրտի ստենտավորումը, գլխուղեղի կաթվածը, պոլիկլինիկական բուժօգնության ծախսերն արդեն իսկ ծածկած են ։ Այդ բյուջեն ինչո՞ւ չի ուղղվում առողջության ապահովագրությանը, այլ հարկն են բարձրացնում, որ բուժառուն գումար վճարի»,- ասել է նա։

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Անուշ Պետրոսյանի հաշվարկով, 2026 թվականին առողջապահական բյուջեի շուրջ 51 միլիարդ դրամը պետք է ապահովեն ՀՀ քաղաքացիները։