Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Փաշինյանի գործարքը Թուրքիայի, Ադրբեջանի և Արևմուտքի հետ

14 Օգոստոսի 2024, 12:10

 

(Հայաստանի կարգավիճակը դրվե՞լ է աճուրդի)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Մեր աչքի առաջ, օնլայն ռեժիմով քաղաքական հերթական գործարքն է ծավալվում Նիկոլ Փաշինյանի և մի շարք աշխարհաքաղաքական սուբյեկտների՝ Թուրքիայի, Ադրբեջանի և հավաքական Արևմուտքի (առաջին հերթին՝ Լոնդոնի) միջև։

Քաղաքական պայմանագիրը կամ քաղաքական գործարքը դա կողմերի փոխադարձ պատասխանատվության մասին համաձայնություն է։ Քաղաքական համաձայնագրերը կնքվում են քաղաքական գործիչների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, իշխանության ճյուղերի և առանձին պետությունների միջև։ Մեր դեպքում գործ ունենք պաշտոնյայի և արտաքին քաղաքական մի շարք սուբյեկտների գործարքի հետ։

Այս քաղաքական գործարքը լիարժեք հասկանալու համար պետք է դիտարկել խճանկարի երկու տարր՝ Իլհամ Ալիևի օգնական Էլչին Ամիրբեկովի հայտարարությունները, ով բացահայտել է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները, ինչպես նաև անձամբ Փաշինյանի հայտարարությունները։

Հիշեցնենք, որ Ամիրբեկովը հայտարարել էր՝ Փաշինյանի հետ քննարկել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, և նա հայտարարել էր, որ «մինչև 2027 թվականը Սահմանադրությունը հնարավոր չի լինի փոխել»։ Այս մասին բազմիցս ու հրապարակավ հայտարարել է նաև ինքը՝ Փաշինյանը։

Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է խոսքը կոնկրետ 2027 թվականի մասին։ Ու իրականում հենց սա է քաղաքական գործարքի էությունը։ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ Անկարան, Բաքուն, Լոնդոնը և Վաշինգտոնը կաջակցեն իր վերընտրմանը 2026 թվականին (կամ մինչև 2026 թվականի ամառը հնարավոր արտահերթ ընտրությունների ժամանակ), իսկ սեփական իշխանությունը վերարտադրելուց հետո Փաշինյանը կբավարարի իր աշխարհաքաղաքական գործընկերների պահանջները. որոնցից մի քանիսի մասին ասել է նույն Ամիրբեկովը՝ «Զանգեզուրքի միջանցքի» տրամադրում, համատեղ դիմում ԵԱՀԿ-ին՝ Արցախի հարցերով զբաղվող Մինսկի խումբը լուծարելու խնդրանքով։

Գործարքի մյուս մասնակիցները նույնպես պահանջների իրենց փաթեթն ունեն՝ փակել Մեծամորի ատոմակայանը, 102 ռազմաբազան և ռուս սահմանապահներին դուրս բերել Հայաստանից, հրաժարվել ռուսական էներգակիրներ գնելուց, ապահովել հազարավոր ադրբեջանցիների «վերաբնակեցումը» Հայաստան և այլն։

Այսինքն՝ գործարքը կարելի է ներկայացնել հետևյալ բանաձևով. «Մինչև 2026 թվականն ինձ վրա մեծ ճնշում մի՛ գործադրեք, իսկ դրա դիմաց՝ սկսած 2027 թվականից, ես էլ ավելի կիջեցնեմ Հայաստանի կարգավիճակի նշաձողը»։ Իսկ այլ կերպ ինչպե՞ս կարող ենք բնութագրել, թե ինչ է սպասվում Հայաստանին, եթե այս գործարքն իրականացվի։

Հատկանշական է նաև, որ բուն Ադրբեջանում, եթե անգամ համաձայնել են նման գործարքի, չեն վստահում Փաշինյանին և դրա համար է, որ պատրաստվում են պատերազմի։ Դրա մասին են վկայում ոչ միայն զենքի չդադարող գնումները, այլև անընդհատ տեղեկատվական արտահոսքերը, որոնք հող են նախապատրաստում ամեն պահի ռազմական հարձակման համար։ Վերջին նման «սլիվներից» էր տեղեկությունն այն մասին, որ իբր ամերիկյան զորքեր են տեղակայվել Սյունիք, իսկ ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական դիրքերի մասին հետախուզական տվյալներ հավաքելու համար կոփթերներ է օգտագործում։

Փաշինյանի անձնական շահն այս գործարքից ակնհայտ է, բայց արժե՞, որ ամբողջ ժողովուրդը, նրա քաղաքական և տնտեսական վերնախավն իջեցնեն մի ամբողջ պետության կարգավիճակը՝ մեկ անձի շահերը բավարարելու, իր անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար։

Մտածե՛ք այդ մասին…»։