Փաշինյանի նոր առաջարկը Թուրքիային. ՀՀ կախվածությունը թյուրքական աշխարհից. Alpha News Room 22.10.2025
22 Հոկտեմբերի 2025, 21:00
Alpha Newsroom-ի այսօրվա թողարկմանը՝
🔹Փաշինյան. Մարգարա – Եղեգնաձոր – Սիսիան – Գորիս երթուղով՝ մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից ապահովել Հայաստանի տարածքով բեռնատարների անցումը Թուրքիայի և Ադրբեջանի միջև
🔹Փաշինյանն իր գնահատանքն է արտահայտել Ալիևին՝ հայտարարության համար, թե չեղարկում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների փոխադրման արգելքը
🔹Ալիև. «Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը»
🔹Բենիամին Մաթևոսյան. Հաղորդակցությունները ապաշրջափակելու փոխարեն՝ Հայաստանը լիովին կախվածության մեջ կմտնի թյուրքական աշխարհից
🔹Ալեն Սիմոնյանը հայտարարում է՝ ջերմ հանդիպում է ունեցել Բաքվի հայատյաց պաշտոնակցի հետ
🔹Դմիտրի Սոլոննիկով. Փաշինյանը հրաժարվեց «ուլտրադեմոկրատի» կերպարից
🔹Թուրքական հեռուստաեթերում նորից բացել են քարտեզն ու խոսում են Հայաստանի տարածքի մասին
🔹 Ջամալ Վակիմ. Պարոն Նիկոլ Փաշինյանը, եթե չգիտի պատմությունը, ապա ժամանակն է, որ սկսի սովորել, այլապես հայ ժողովրդին կտանի դեպի նոր աղետ
🔹TASHIR ARENA-ի հանդիսավոր բացմանն ընդառաջ՝ նախապրեմիերային ցուցադրություն. յուրօրինակ թատերական-կրկեսային ETERNIA շոուի առաջին հանդիսատեսը նրանք էին, ովքեր հատկապես ջերմության և հոգատարության կարիք ունեն