Փաշինյանի, թե Էրդողանի դիվանագիտական հաղթանակը. Արյուն է թափվել Թուրքիայի մեջլիսում. AlphaNewsroom 11.02.26
11 Փետրվարի 2026, 21:00
Alpha Newsroom-ի այսօրվա թողարկմանը՝
🔹 Փաշինյանը՝ Ազգային ժողովում. Հայաստանը դիտարկումներ ունի Թրամփի ուղու վերաբերյալ, և դրանք առաջիկա օրերին կփոխանցի Վաշինգտոնին:
🔹 Մեծամորի ատոմակայանի շահագործման երկարաձգման նոր ժամկետ՝ 2046 թվական
🔹 Ի՞նչ խոստացավ Երևանից Բաքու մեկնած ԱՄՆ փոխնախագահն Ալիևին
🔹 Ավետիք Քերոբյան. Հետախուզական անօդաչուների տրամադրումն ավելի շատ քաղաքական, քան ռազմական նշանակություն ունի
🔹 Կովկասում նոր պատերազմի հիմքն է դրվել, Իրանը չի կատակում, երբ խոսքն իր անվտանգության մասին է
🔹 Պեսկով. Հարավային Կովկասի երկրները ինքնիշխան պետություններ են՝ այլ երկրների հետ իրենց հարաբերությունները կառուցելու իրավունքով
🔹 Դանիլա Գուրեև. ԱՄՆ-ի նպատակը նոր միջուկային արդյունաբերություն ստեղծելը չէ, բայց գոյություն ունեցող ռուս-հայական նախագծերի խափանումը լիովին իրագործելի նպատակ է
🔹 Մարատ Բաշիրով. Վենսի այցը տարածաշրջան Մետաքսի ճանապարհի վրա վերահսկողություն հաստատելու փորձ է
🔹 Հայաստանում ԱՄՆ ներկայությունը Փաշինյանի՞, թե՞ Էրդողանի դիվանագիտական հաղթանակն է
🔹 Նիկողոս Հովհաննիսյան. Փորձ է արվում եկեղեցին դարձնել «խամաճիկ կառույց», դա անհնար է
🔹 Ինչի մասին լռեց ԱՄՆ փոխնախագահը Հայաստանում, և Ամենայն Հայոց կաթողիկոսը պատրաստվում է եպիսկոպոսաց ժողովին:
🔹Մեր ձևովն էլ պատրաստվում է վաղվա գլխավոր հայտարարությանը՝ ով է լինելու վարչապետի թեկնածուն:
🔹Աբբաս Ջումմա․ Վենսի այցը ուղիղ առնչություն ունի Իրանի և Ռուսաստանի հետ