Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Փաշինյանի տունը կռիվ է ընկել՝ սկանդալ ՔՊ-ում. Սյունիքը՝ Թուրքիայի օրակարգում. Alpha Newsroom 01.10.25

01 Հոկտեմբերի 2025, 21:00

Alpha Newsroom-ի այսօրվա թողարկմանը՝

🔹Նիկոլ Փաշինյանի տունը կռիվ է ընկել կամ նոր սկանդալ Փաշինյանի թիմում: Այս անգամ Ալեն Սիմոնյան – Անդրանիկ Քոչարյան՝ հակամարտության պատճառը 44-օրյայի մասին զեկույցն է: Ի՞նչ են փորձում թաքցնել:

🔹Թրամփի հետ հանդիպումից վերադարձած Էրդողանը Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստ է արել, օրակարգի 7-րդ կետում Հայաստանն էր, Հայաստանի տարածքը, ընդգծել են Սյունիքով Ադրբեջանը և Նախիջևանը կապելու կարևորությունը:

🔹Թուրքիայի տրանսպորտի նախարարի գլխավոր թեման ևս Սյունիքն էր: Նոր հայտարարություն, և Թուրքիան ծրագրում է Հայաստանի տարածքով միավորվել Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունների հետ, ու թուրքական այս պատմական նախագիծը աշխարհին ներկայացնում են որպես տնտեսական մեծ քայլ, որից իբր շահելու են բոլորը:

🔹«Զանգեզուրի միջանցքի շաբաթ». Նույնիսկ Փաշինյանի խմբակցությունում են նկատել խաբեությունը

🔹ՄԻԵԴ-ը Բաքվից հայ գերիների մասին հաշվետվություն է պահանջում. Բաքվի բանտերում պահվող հայ գերիները շուրջ 3 ամիս է կատարյալ մեկուսացման մեջ են, եղել են գնդակահարության դեպքեր

🔹Կոնստանտինոս Էֆստատիու. Փաշինյանը իրավունք չունի հայտարարել, թե արցախցիները չպետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ

🔹Ջորջ Լուկայդես. Արցախցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղ նրանց միջազգային իրավունքն է և պետք է պահպանվի

🔹Անդրեյ Պերլա. Փաշինյանի քաղաքականությունը տանում է ինքնիշխանության կորուստը ժխտելուն

🔹Բոգդան Բեզպալկո. Փաշինյանը փոխում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իր դիրքորոշումը

🔹Ռոբերտ Ամստերդամ. Սամվել Կարապետյանի գործը քաղաքական շոու է

🔹Հայացք Գյումրիից. Լսե՞լ եք Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ձևավորված «Մեր ձևով» շարժման մասին

🔹 Հայացք Տավուշից. Ինչպե՞ս եք գնահատում եկեղեցուն պաշտպանելու, աջակցելու համար բարերար Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը

Հիմա եթերում