Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Փաշինյանին անհրաժեշտ է փոքրիկ հաղթական «պատերազմ»

16 Հոկտեմբերի 2025, 12:10

(Հայաստանի իշխանությունները չեն հրաժարվի Էջմիածինը գրավելու մտադրությունից)

«Հոկտեմբերի 15-ի երեկոյան Սուրբ Էջմիածինից հայտնեցին, որ այսօր ուժայինների կողմից ձերբակալվել են Արագածոտնի թեմի առաջնորդը և նույն թեմի 12 քահանա։ Ձերբակալությունների հիմք է դարձել Հովհաննավանքի վանահայր Արամ Ասատրյանի արտահայտությունը, ով սեպտեմբերի 16-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ իրեն և այլ հոգևորականների ստիպել են մասնակցել 2021 թվականի ընդդիմության ակցիաներին։ Դրանից հետո իշխանամետ լրատվամիջոցներից մեկը դիմել էր Գլխավոր դատախազություն՝ խնդրելով քննություն անցկացնել և անհրաժեշտության դեպքում հարուցել քրեական գործ։

Վաղարշապատի ավագանու ընտրությունների նախաշեմին, որոնց մասնակցում են միանգամից մի քանի ընդդիմադիր ուժեր (Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններին, որոնք տեղի կունենան նոյեմբերի 16-ին, մասնակցության հայտ են ներկայացրել 9 ուժ. 1 դաշինք և 8 կուսակցություն։ Իշխանությունն այդ ընտրություններին մասնակցում է երկու կուսակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր»-ը և նրա «արբանյակ»-ը՝ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը։ Ընդդիմությունը ներկայացված է «Մայր Հայաստան» կուսակցությամբ, «Հաղթանակ» դաշինքով (որի մեջ մտնում են ՀՅԴ «Դաշնակցություն»-ը և «Առաջ» կուսակցությունը), ինչպես նաև Արթուր Վանեցյանի «Հայրենիք» և «Ժառանգություն» կուսակցություններով), Նիկոլ Փաշինյանը փորձում է ճնշել եկեղեցին, փորձում է «հաղթանակ տանել եկեղեցու նկատմամբ», որպեսզի հասարակական հիասթափության և ցնցումի ֆոնին կարողանա հաղթել ընտրություններում։ Եկեղեցու նկատմամբ հաղթանակը, որը նա կփորձի տեղափոխել ընտրությունների հաղթանակի հարթություն, անհրաժեշտ է նաև պետական ապարատի համախմբման համար, որն ԱԺ ընտրությունների նախաշեմին, արձանագրելով հերթական ճեղքը Փաշինյանի համակարգում, կարող է ավելի քիչ լոյալ դառնալ ՔՊ առաջնորդին։

Դատելով ամեն ինչից՝ արդեն իսկ գործի դրված վարչական ռեսուրսը (Հայաստանի կառավարության հունիսի 20-ի որոշմամբ Վաղարշապատ և Խոյ համայնքները միավորվել են՝ այդպիսով ձևավորելով խոշորացված Վաղարշապատի համայնքը։ Ընտրություններին մասնակցող ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ ամենօրյա ռեժիմով ազդարարում են, որ տարբեր տվյալներով ընտրական ցուցակներում ներառվել են մինչև 5 հազար չհաշվառված քաղաքացիներ, պարզ ասած՝ «մեռած հոգիներ») Փաշինյանի ընկալմամբ բավարար չէ ընտրություններում հաղթելու համար, և հենց այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել հերթական շոուով՝ «աղմկահարույց ձերբակալություններով», մոբիլիզացնելու իր ընտրազանգվածը։

Դրա համար էլ անհրաժեշտ է «փոքրիկ հաղթական պատերազմը»։ Դրա համար էլ այսօր ձերբակալում են ՀԱԵ ներկայացուցիչներին։
Բայց պարադոքսն այն է, որ իր գործողություններով Փաշինյանն ինքն է չափազանց մեծ նշանակություն տալիս Վաղարշապատի ավագանու սպասվող ընտրություններին։ Սա պետք է ազդանշան լինի իսկական ընդդիմության համար։ Կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը չաշխատեն միմյանց դեմ, այլ կենտրոնանան բացառապես «Քաղաքացիական պայմանագիր»-ի, նրա դուստր կազմակերպության՝ Արամ Սարգսյանի կուսակցության դեմ պայքարի վրա։

Իրական շանսեր կան պարտության մատնել «Քաղաքացիական պայմանագիր»-ը հերթական համայնքում և դա անել Խորհրդարանական ընտրություններից առաջ։

Իսկ Սուրբ Էջմիածնի հոգևոր առաջնորդները պետք է ընտրություն կատարեն. կա՛մ նրանք շարունակում են միայն աղոթել և «շախմատ խաղալ», կա՛մ էլ գոնե մաքրում են իրենց շարքերը և պատրաստվում դիմադրություն ցույց տալ «Փաշինյանի խաչակրաց արշավանքին ընդդեմ եկեղեցու»։

Մտածե՛ք այդ մասին․.․»։