Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025․ Ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | «Հյուրընկալ Մոսկվան» «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Փաշինյանին Գյումրիում ներքաղաքական ու աշխարհաքաղաքական ֆիասկո՞ է սպասում

28 Մարտի 2025, 11:00

 

(Այն, ինչ եղավ 2018-ին Գյումրիում, կարող է ավարտվել 2025-ին՝ էլի Գյումրիում)

«Մարտի 30-ին Գյումրիում սպասվում են ավագանու արտահերթ ընտրություններ։ Չնայած կենտրոնական իշխանության փորձերին այս ընտրական փուլը ներկայացնել որպես «տեղական զավխոզի ընտրություն», նախընտրական ամբողջ քարոզարշավը հաստատեց, որ մենք գործ ունենք կարևոր ներքաղաքական և ոչ պակաս կարևոր աշխարհաքաղաքական գործընթացի հետ։

Հենց այս պատճառով է, որ իշխանությունները դժգոհ են։ Նրանք դժգոհ են նաև այն փաստից, որ ընտրությունները մրցակցային են, և Գյումրու բնակիչներն ունեն իրապես ընտրելու հնարավորություն։ Այս ամենով են պայմանավորված Շիրակի մարզում առավոտից ծավալվող գործընթացները։ Արդեն առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահ մարմինները խուզարկություններ են անցկացրել Գյումրիում ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում։ Դաշինքի ներկայացուցիչ Էմմա Գրիգորյանը Գյումրիից տեղափոխվել էր Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր վարույթ մի քանի դեպքերի առնչությամբ՝ կապված ընտրակաշառքների հետ։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին ձերբակալվել են։

Իշխանությունը գործում է կանխատեսելի՝ այն մրցակցին, որի հետ իշխանությունը հնարավորություն չունի հասնել կուլիսային պայմանավորվածությունների, փորձում են վախեցնել, իսկ մյուս՝ ֆորմալ մրցակցին, փորձում են արհեստականորեն բարձրացնել վարկանիշը՝ հասկանալով, որ Գյումրու բնակիչները այս կամ այն թեկնածուի նկատմամբ ճնշումների պատճառով կարող են գնալ և իրենց ձայնը տալ նրան՝ այդպիսով արտահայտելով դժգոհություն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության նկատմամբ։

Կենտրոնական իշխանության հնարավոր սցենարներից մեկը կարող է լինել նաև հետևյալը՝ հաշվի առնելով հետընտրական հնարավոր դասավորությունը, քաղաքական ուժերի վրա ճնշում գործադրելով հասնել նրան, որ մինչև մարտի 30-ը այս կամ այն խմբակցությունում գտնեն «ավագանու անդամներ՝ նվազեցված սոցիալական պատասխանատվության նշաձողով», որպեսզի կրկնեն «Երևանյան հնարքը», երբ ֆորմալ տեսանկյունից Երևանի ավագանու իշխող կոալիցիայում երկու ուժեր են («Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցություն), բայց այլ խմբակցության ձայների հաշվին հաջողվում է ապահովել քվորում նիստերում և ընդունել ցանկացած մարդատյաց որոշում։

Եթե ընդդիմությանը հաջողվի և հաղթել, և պահպանել հաղթանակը, դա կարող է դառնալ այն քաղաքական կապիտալը, որի շուրջ կարելի է կառուցել լիարժեք համապետական քաղաքական գործընթաց։ Իհարկե, ընտրություններն ունեն նաև աշխարհաքաղաքական ենթատեքստ՝ եթե ընդդիմությունը հաղթի, դա կլինի ծանրակշիռ և ինստիտուցիոնալ պատասխան այն հարցին, թե արդյոք հայ ժողովուրդը համաձայն է Փաշինյանի և նրա թիմի քաղաքականության հետ։

Իհարկե, Նիկոլ Փաշինյանն ընտրություններից հետո կարող է նախաձեռնել քրեական հետապնդում ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկի դեմ, կարող է նաև ցանկացածին բանտարկել, բայց այստեղ կարևոր կլինի հենց գյումրեցիների բողոքական քվեարկության փաստը։

Գյումրեցիները իրական հնարավորություն ունեն ավարտելու այն, ինչ սկսվել է 2018 թվականին հենց իրենց քաղաքից։

Եթե ընդդիմությունը պարտվի, չկարողանա պահպանել ձայները, ապա այն ամենը, ինչի մասին այսօր խոսում էր ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արդեն նախկին անդամ Հովիկ Աղազարյանը (հազարավոր ադրբեջանցիների «վերադարձը» Հայաստան և Տիգրանաշենի հանձնումը թշնամուն), կարող է շատ շուտով իրականություն դառնալ։

Մտածե՛ք այդ մասին․․․»։