Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Փաշինյանը գնում է Էրդողանի «добро»-ն ստանալու

20 Հունիսի 2025, 12:15

(Ի՞նչ է Նիկոլ Փաշինյանը բերելու Թուրքիայից իր և Հայաստանի համար)

«Լրագրող Նիկոլ Փաշինյանն իր գործունեության ընթացքում, որի զգալի հատվածը ֆինանսավորվել է Սերժ Սարգսյանի ընտանիքի կողմից, հաճախ ծաղրելի էր համարում «մոսկվայից добро» ասվածը։ Եվ ահա՝ «թավշյա հեղափոխությունից» յոթ տարի անց, Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ստամբուլ՝ ստանալու «թուրքական добро»։

Անցած օրը Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտնեց, որ պաշտոնապես հաստատված է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ստամբուլ, որը նախատեսված է 2025 թվականի հունիսի 20-ին։

Այս այցը Փաշինյանի համար անհրաժեշտ է առնվազն երկու պատճառով. առաջին՝ Հայաստանում նախընտրական գործընթացներից առաջ Նիկոլ Փաշինյանին կրկին անհրաժեշտ է Էրդողանի աջակցությունը։ Այս աջակցությունը կարևոր դեր խաղաց դեռևս 2021-ին (երբ 2021-ի փետրվարին ՀՀ ԳՇ-ն պահանջեց Փաշինյանի հրաժարականը, ինչին դեմ էր Անկարան), իսկ հիմա ՔՊ ղեկավարը ցանկանում է վերահաստատել այդ աջակցությունը։ 2022-ին այդ աջակցության գինը դարձավ Արցախը՝ կարելի է միայն պատկերացնել, թե այս անգամ ինչ կարող է պահանջել Թուրքիայի նախագահը։

Երկրորդ՝ Փաշինյանը ձգտում է վերջնականապես ոչնչացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը և փոխարինել այն նորով, որի երաշխավորը պետք է լինի Թուրքիան։

Նոր հայտարարությունն անհրաժեշտ է՝ ինստիտուցիոնալացնելու և ավարտին հասցնելու Ռուսաստանի դուրս մղումը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից, ինչպես նաև հիմք դնելու ՀՀ ու ՌԴ միջև լիարժեք ռազմական-քաղաքական խզման համար։

Իր հերթին Թուրքիայի իշխանությունները հասկանում են Փաշինյանի կախվածությունը պաշտոնական Անկարայից և, ունենալով «Էրդողանի добро»-ի դիմաց կպահանջեն առավելագույն զիջումներ՝

• Սահմանադրության փոփոխություն
• Կարսի 1921 թվականի պայմանագրի ճանաչում
• ԱԷԿ-ի փակում
• ԶՈւ անձնակազմի սահմանափակում
• ՌԴ սահմանապահների և 102-րդ ռազմաբազայի դուրսբերում
• «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում
• Ադրբեջանցիների բնակեցման հնարավորության ստեղծում ՀՀ-ում

Այլ կերպ ասած՝ Անկարան պահանջում է Հայաստանի զինաթափում, որը փաստացի հավասարազոր է կապիտուլյացիայի։ Պարզ է, որ այս ամբողջ ցանկը մեկ տարվա մեջ իրականացնելու ժամանակ Փաշինյանը չունի, սակայն նա կարող է ստանձնել պարտավորություններ և սկսել մի շարք գործընթացներ։

Մինչ Փաշինյանը Հայաստանում զբաղված է քաղաքական հետապնդումներով, Անկարայում և Բաքվում դա ընկալում են որպես հնարավորություն՝ հայերի ձեռքերով «փակել հայկական պետականության հարցը»։ Թուրքիան և Ադրբեջանը հետևողականորեն իրագործում են նախագիծ, որի վերջնական նպատակը Հայաստանի Հանրապետության վերացումն է։

Իսկ ինչո՞ւ Փաշինյանը դիմադրություն չի ցուցաբերում։ Պատասխանը հետևյալն է՝ նրա կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ կատարածի ծավալն այնքան մեծ է, որ անձնական փրկությունը (ազատության և կապիտալի պահպանումը) հնարավոր է միայն այն պարագայում, երբ ոչնչացվի «հայցվորը»՝ այսինքն ՀՀ-ն, որն ունի Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու իրավունք և ինստիտուցիոնալ հնարավորություն։

Մտածե՛ք այդ մասին․․․»։