Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Փաշինյանը հանձնեց Արցախը, որպեսզի ամերիկացիները միջանցք ունենան Սյունիքով

28 Հունիսի 2024, 12:21

 

(«Խաղաղության խաչմերուկը»՝ «Փաշինյան-Օ’Բրայեն տուպիկի» է վերածվելու)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի շուրջ իրավիճակը շարունակում է թեժանալ, ինչը հանգեցնում է նրան, որ գրեթե բոլոր դերակատարները սկսեցին «բաց խաղաքարտերով խաղալ»․ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին ուղղակիորեն մեղադրում է Արցախը Ադրբեջանին «վերադարձնելու» մեջ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանը համեմատում է Ուկրիանայի հետ, իսկ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարւոմ է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է միջանցք Հայաստանով Մոսկվայի և Պեկինի հետ առճակատման շրջանակներում։

«Միացյալ Նահանգները փորձում է ապահովել, որ Կենտրոնական Ասիայից ապրանքների արտահանումն իրականացվի ոչ թե Ռուսաստանի և Չինաստանի տարածքով, այլ այլընտրանքային ուղիներով, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքով։ Շրջանցող երթուղու համար մեզ անհրաժեշտ է համագործակցել Ադրբեջանի հետ: Մի երթուղին անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, իսկ մյուսը, պոտենցիալ ավելի մեծը, կանցնի Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով, և այդ պատճառով մեզ անհրաժեշտ է խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև: Մոտակա այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կփոխանցվի, որ «եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը»»,- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։

Հիմա հասկանու՞մ եք, թե Հայաստանի իշխանությունները որտեղից են մոգոնել իրենց բառապաշարի մեջ այն արտահայտությունը, թե «Երևանը պատրաստ է մեկ ամսում ավարտել և ստորագրել Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը»։ «Սպիտակ պարոն» Օ’Բրայենը Հայաստան կատարած այցի ընթացքում, ըստ երևույթին, «Հայաստանի իշխանություններին փոխանցել է», որ շուտով այցելելու է Ադրբեջան և առաջ է քաշելու երկրների միջև համաձայնագրի ստորագրման հարցը։

Եթե իրավիճակը վերլուծենք ոչ միայն ներկայիս իրողությունների համատեքստում, ապա կարող ենք ենթադրել, որ Կենտրոնական Ասիան Միջերկրական ծովի հետ Անդրկովկասի տարածքով կապող տրանսպորտային միջանցք ստեղծելու գաղափարը չի հայտնվել 2024 թվականի ամռանը, այլ շատ ավելի վաղ։ Ըստ երևույթին, արդեն այն ժամանակ, երբ Կիևում հայտնվեցին «ամերիկյան թխվածքաբլիթներ», որոնք բաժանում էր ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը։

Ռուսաստանն ու Չինաստանը շրջանցող միջանցքը Վաշինգտոնի ու Մոսկվայի, Վաշինգտոնի ու Պեկինի գլոբալ առճակատման մի մասն է։ Ավելին, արդարության համար պետք է ասել, որ ամերիկյան մոտեցումը հնարավորինս պրագմատիկ է։

Հիմա այս իրավիճակին նայեք Հայաստանի և Արցախի տեսանկյունից. ստացվում է, որ Փաշինյանը Արցախը հանձնեց Ադրբեջանին և ճանաչեց այն որպես ադրբեջանական պետության տարածքային ամբողջականության մաս, որպեսզի ամերիկացիները, շրջանցելով Ռուսաստանը և Չինաստանը, ունենան տրանսպորտային միջանցք մեր տարածաշրջանում։

Փաստորեն, պաշտոնական Վաշինգտոնի տեսանկյունից Արցախը պետք է հանձնվեր, որպեսզի «Հյուսիս-Հարավ» նախագիծը կյանքի չկոչվեր։ Այն նույն նախագիծը, որի կարևորության մասին վերջերս խոսեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այն նույն նախագիծը, որի իրականացումը Հայաստանում սաբոտաժի ենթարկվեց նաև մինչև 2018թ.: «Հյուսիս-Հարավ» նախագծի իրականացման ընթացքում միլիոնավոր դոլարներ են գողացվել նաև մինչև 2018 թվականը… Այս հարցին պատասխանեք ինքներդ՝ ինչու՞ էին այս նախագծի հետ կապված նման խնդիրներ եղել նույնիսկ մինչև 2018 թվականը։

Բազմիցս ասվել է, սակայն պետք է կրկնել ու ասել, որ ամերիկացիների առաջարկած տարբերակն ի վերջո կհանգեցնի նրան, որ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկը» կվերածվի «փաշինյանական տուպիկի»։ Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս նախագիծն այդքան ակտիվ լոբբինգ է անում Ջեյմս Օ’Բրայենը, «փակուղին» կարող է կրել և՛ Փաշինյանի, և՛ Օ՛Բրայենի անունը։ Չե՞ք հավատում: Իսկ ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչները վերջերս պայմանավորվեցին ստեղծել բեռնափոխադրումների աշխատանքային խումբ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՀ) շրջանակներում։ Միգուցե Հայաստանը շրջանցելո՞ւ համար։

Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու Արցախն այսքան խայտառակ կերպով հանձնվեց: Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու 2023 թվականի սեպտեմբերին հայկական բանակը պարզապես «կանգնել ու հեռադիտակով նայում էր», թե ինչպես է ավիրվում Արցախը։ Հիմա հասկացա՞ք, թե ում էր պետք, որ ռուս խաղաղապահները հեռանան Արցախից։

Հետաքրքիր է, Արցախի պաշտոնական ներկայացուցիչներից ոչ մեկը չի՞ ցանկանում խոսել Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությունների մասին։ Արցախը զոհ գնաց Ռուսաստանի ու Չինաստանի տրանսպորտային շրջափակման ծրագրին, և լավ կլիներ, որ Արցախի ներկայացուցիչները արձագանքեին դրան։ Թե՞ ԱՄՆ վիզաներն ավելի թանկ են։

Մտածե՛ք այդ մասին…»: