Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Փաշինյանը միակողմանի՞ կստորագրի «խաղաղության պայմանագիրը»

21 Մարտի 2025, 11:00

 

(ՀՀ կառավարության դիվանագիտական հնարքը կրկին տապալվեց)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

Վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանիմիջև ընթացող գործընթացները կմտնեն դիվանագիտության պատմության մեջ, քանի որ մենք կարող ենք ականատես լինել եզակի երևույթի՝ պետությունը միակողմանիորեն կստորագրի «խաղաղության պայմանագիրը»: Եկեք միասին և հերթականությամբ ամեն ինչ վերլուծենք:
Մարտի 13-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին «խաղաղության պայմանագրի վերջին երկու կետերի համաձայնեցման» մասին: Հայաստանը նաևհայտարարեց, որ պատրաստ է սկսել խորհրդակցություններ պայմանագրի ստորագրման ամսաթվի և վայրի ընտրության հարցով: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանն իր սոցիալական ցանցերի էջերում գրեց, որ «փաստաթուղթը համաձայնեցված է և պատրաստ ստորագրման»: Հարցը փակեց Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ով հայտարարեց, որ «խաղաղության պայմանագրի» տեքստի շուրջ բանակցությունների ավարտը չի վերացրել դրա ստորագրման խոչընդոտները: Բաքուն դեռ ունի մի քանի պահանջների փաթեթներ Հայաստանի նկատմամբ, և Ադրբեջանում ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել դրանցից, չնայած ««խաղաղության պայմանագրի» կետերի համաձայնեցմանը»:

ՀՀ իշխանությունների մարտավարությունն առավել քան ակնհայտ է. նրանք համաձայնել են պայմանագրի ՝ Հայաստանի համար ակնհայտ վտանգավոր կետերին, որպեսզի հասնեն փաստաթղթի ստորագրմանը՝ մինչև Բաքվի պարտադրանքը կատարելը՝ Սահմանադրության փոփոխությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումանը վերաբերվող: Փաշինյանին անհրաժեշտ է այս փաստաթուղթը, քանի որ, իր կարծիքով, դա լեգիտիմացնում է իր իշխանության վերարտադրման հավակնությունները:

Իսկ «միջազգային հանրության» այս ամբողջ արձագանքը, որը ապահովել է ՀՀ ԱԳՆ-ն, փորձ է ցույց տալու, թե իբր Բաքվի վրա ճնշում կա, որ Հայաստանը կառուցողական է, իսկ Բաքուն՝ ոչ: Սա նաև փորձ է հասնելու նրան, որ «միջազգային հանրությունը ճնշում գործադրի Ադրբեջանի վրա»: Այս թեզը հենց այսօր Իջևանում հնչեցրեց նաև ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: «Հուսով եմ, որ միջազգային հանրությունը, ԵՄ երկրներն ու ԱՄՆ-ը ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի նա հնարավորինս շուտ ստորագրի համաձայնագիրը»,- ասել է նա:

Սակայն Իլհամ Ալիևը չի զիջում՝ պաշտոնական Բաքուն չի հրաժարվում Հայաստանի նկատմամբ ավելի վաղ հնչեցրած պահանջներից, իսկ Փաշինյանի այս «դիվանագիտական մանևրները», որոնք նման են մանկական ֆանտազիաներին, ակնհայտորեն չեն տա ցանկալի արդյունքը: Այս իրավիճակում կա մեկ մեծ վտանգ, որը կարող է «պայթել արդեն ամենամոտ ժամանակում»: Նիկոլ Փաշինյանը կարող է միակողմանիորեն ստորագրել «խաղաղության պայմանագիրը»:
Փաշինյանից դա լիովին սպասելի է, հատկապես հաշվի առնելով, որ նա արդեն ունի այս կամ այն փաստաթղթերի միակողմանի ստորագրման փորձ: Հիշեցնենք, որ 2023 թվականին, Արցախում էթնիկ զտումից անմիջապես հետո, Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համատեղ հայտարարություն ընդունեցին, որում Նիկոլ Փաշինյանը կրկին ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իլհամ Ալիևը Գրանադայում չէր, և նա, իր հերթին,չճանաչեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Վտանգը կայանում է նրանում, որ, միակողմանիորեն ստորագրելով «խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթուղթը, Փաշինյանը միակողմանիորեն պարտավորություններ կդնի ՀՀ վրա, որոնք նշված են փաստաթղթում, առանց Բաքվի կողմից համապատասխան փոխադարձ պարտավորությունների: Կկրկնվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության պատմությունը, երբ, հրաժարվելով փաստաթղթի դրույթները կատարելուց, Փաշինյանը կարծում էր, որ Բաքուն նույնպես կհրաժարվի իր մասով հայտարարությունից: Սակայն «Հայաստանի տարածքով անխոչընդոտ տեղաշարժը» Բաքուն ինչպես պահանջում էր, այնպես էլ պահանջում է՝ չնայած Փաշինյանի կողմից օբյեկտիվ գործընթացների սուբյեկտիվ ընկալումներին:

Մտածե՛ք այդ մասին․․․»։