Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Փաշինյանը միայն վստահ է, որ կկատարի Բաքվի և Անկարայի պահանջները

17 Ապրիլի 2025, 19:00

(Քաղաքացիները կընտրեն Արևմտյան Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության միջև)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Որքան մոտենանք ընտրությունների օրվան (անկախ նրանից՝ արտահերթ, թե հերթական), այնքան ավելի հարուստ կդառնա Հայաստանի ներքաղաքական դիսկուրսը: Ավելի բարձր կհնչի հարցը՝ «Ո՞վ է իշխանության բերել Փաշինյանին»: Ոմանք անդադար կարդարանան, իսկ ժողովուրդը կանի իր եզրակացությունները: Փաշինյանն, իր հերթին, հանգամանքների ճնշման տակ, ավելի ու ավելի անկեղծ կլինի:

Այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, մենք կարող էինք տեսնել նման անկեղծության դրսևորումներից մեկը: Այսպես, Նիկոլ Փաշինյանի խոսքերից մենք իմացանք, որ Բաքվի և Անկարայի հետ հարաբերությունների համատեքստում նա վստահ է երկու հարցում. Հայաստանի նոր Սահմանադրությունում Անկախության հռչակագրի հղում չի լինի, իսկ «Ղարաբաղի հարցը փակված է», քանի որ «Ղարաբաղյան շարժումը չի կարող շարունակվել»:

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության ուշագրավ կողմն այն է, որ նա վստահ է միայն այն օրակարգում, որը հետաքրքրում է Բաքվին և Անկարային: Միևնույն ժամանակ, նույն ճեպազրույցից մենք իմացանք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդը վստահ չէ, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր կլինի ստորագրել այս տարի, վստահ չէ, որ տեղի ունեցածից և Երևանի բոլոր զիջումներից հետո (առաջին հերթին՝ Արցախի հանձնումից և դատարկվելուց հետո) Բաքուն չի նախընտրի Իրանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության տարբերակը։

Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, ապա կրկին նշենք, որ Բաքվի և Անկարայի վերջնական նպատակն է Հայաստանը դարձնել ապադաշինքային պետություն: Սա նոր մայր օրենքի հիմքն է, որն, ըստ ամենայնի, գրվում է Հայաստանի համար Ադրբեջանում և Թուրքիայում: Հաշվի առնելով այն, որ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հետևողականորեն իրականացնում են այն նախագծերը, որոնք Անկարան կցանկանար տեսնել իրականացված, կարելի է ենթադրել, որ «սահմանադրական բարեփոխումների» արդյունքը կլինի հենց դա՝ Հայաստանի վերածումը չեզոք, ապադաշինքային երկրի: Ամեն ինչ հենց այդպես էլ կլինի, եթե ընդդիմությունը Գյումրիի օրինակով չկարողանա քաղաքական փոփոխություններ բերել Հայաստան:

Ինչքան էլ փորձենք խուսափել հարցի նման ձևակերպումից, բայց իրականությունն այն է, որ ապագա ընտրական ցիկլը լինելու է այն մասին, թե Հայաստանի քաղաքացին ընտրում է Արևմտյան Ադրբեջանը, թե՝ Հայաստանի Հանրապետությունը:

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հիմա եթերում