Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Փաշինյանը ՌԴ-ն չկտրեց «Հյուսիս-Հարավ» նախագծից, այլ միայն շրջափակման մեջ թողեց ՀՀ-ն

16 Օգոստոսի 2024, 12:00

 

(«Տուպիկ»՝ Նիկոլ Փաշինյանի գործունեության արդյունքի լավագույն բնութագրումն է)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Որպեսզի Հայաստանը կարողանար իրականացնել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որպեսզի դառնար տարածաշրջանային խոշոր տրանսպորտային և լոգիստիկ ՀԱԲ, Հայաստանի Հանրապետությունը պետք է ներգրավվեր «Հյուսիս-Հարավ» նախագծում։ Այս նախագծին Հայաստանի մասնակցության հետ կապված խնդիրներ կային նաև մինչև 2018 թվականը, քանի որ «Հյուսիս-Հարավ» ծրագրի հայկական հատվածի կառուցումը պարզապես վերածվեց «կոռուպցիայի անհատակ տակառի» ու դա նման էր նախաձեռնության միտումնավոր սաբոտաժի։

Իրավիճակը չի փոխվել 2018-ից հետո, և 2024 թվականին կարող ենք արձանագրել, որ 2020-ի պատերազմը, 2022-ին Արցախի հանձնումը, 2023-ին Արցախում էթնիկ զտումները Ռուսաստանի Դաշնությունը և Չինաստանը «Հյուսիս-Հարավ» ծրագրից կտրելու ծրագրի մի մասն էին: Ծրագիր, որը վերջերս մեկնաբանեց Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը, ով անդրադարձավ Չինաստանի և Ռուսաստանի Դաշնության՝ Հայաստանի տարածքով անցնող «Հյուսիս-Հարավ» հաղորդակցությունից օգտվելու հնարավորության բացակայության կարևորությանը։

Հայաստանի իշխանությունները (ինչպես 2008թ. Միխեյիլ Սահակաշվիլին), իրականացնելով Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված քաղաքական նախագիծ, իրենց համար պատրվակ հորինեցին և հայտարարեցին, որ «բոլոր անախորժությունների պատճառն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը հեռանում է տարածաշրջանից»։

Բայց Մոսկվան իրո՞ք հեռանում է

Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին այսօր հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը շուտով կստորագրեն համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Ավելին, նա նշել է, որ առաջիկա վեց ամսում Իրանում կսկսեն գործել МИР վճարային համակարգի ռուսական քարտերը։

Ավելի վաղ ՌԴ կառավարության փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն իր հերթին հայտարարել էր, որ «Հյուսիս-Հարավ» նախագծի շրջանակներում իրանցի գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրանական Աստարա և Ռաշթ քաղաքների միջև երկաթուղու բացակայող հատվածի (162 կմ) շինարարության ավարտի շուրջ։

«Միջանցքը («Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը — խմբ.) ներառում է 3 ուղղություն՝ արևմտյան՝ Կասպից ծովի արևմտյան ափով Ադրբեջանով, արևելյան՝ համապատասխանաբար, արևելյան երկայնքով, տրանսկասպից՝ Կասպից ծովով», — նշել է ռուս պաշտոնյան։

Սա իր հերթին նշանակում է, որ Փաշինյանը և «կոլեկտիվ Օ’Բրայենը» ՌԴ-ն «չպոկեցին» «Հյուսիս-Հարավ» նախագծից, այլ միայն շրջափակման մեջ թողեցին Հայաստանը։ Քանի որ եթե նախագիծը աշխատի և շրջանցի ՀՀ-ն, սա ևս մեկ անգամ կհաստատի այն թեզը, որ մենք բազմիցս բարձրաձայնել ենք՝ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն իրականում «Փաշինյանի տուպիկն» է։ Արժե՞ր արդյոք Արցախում զոհաբերել հայկական երկրորդ պետականությունը՝ վտանգելով բուն Հայաստանի գոյությունը՝ ՌԴ-ին «տարածաշրջանից դուրս քշելու» համար, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը ոչ միայն չհեռացավ, այլև դիվերսիֆիկացրեց իր ներկայությունը։

Մտածե՛ք այդ մասին…»։