Պատմությունն ուրացողն ապագա չունի. «Ժողովուրդն է խոսում»
14 Մարտի 2026, 11:00
««Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում և ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների շուրջ։
Հարցախույզի մասնակիցները մտահոգություն են հայտնել Հայաստանի ներկայիս արտաքին ու ներքին քաղաքականության վերաբերյալ։ Քաղաքացիների խոսքով՝ առանց պատմական արդարության և անվտանգային երաշխիքների թշնամու հետ եղբայրությունն անհնար է, իսկ ներքին պառակտումն ու բարերարների հետապնդումը կործանարար է պետության համար:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ հարցախույզի մասնակիցները նշել են՝ հարևանների հետ խելացի երկխոսությունն անհրաժեշտ է, սակայն ոչ սեփական ինքնության և պատմության ուրացման հաշվին։
«Թուրքը մնում է թուրք: Ո՞նց կարելի է թշնամու հետ եղբայրություն անել»,- ասել է քաղաքացիներից մեկը:
Ինչ վերաբերում է իշխանության խոստումներին, քաղաքացիները նշել են, որ դրանք սին են, իսկ սահմանին իրավիճակը մնում է օրհասական. «Հայաստանի անվտանգությունը թելից է կախված. մենք չունենք զենք: Պետք չէ հավատալ դատարկ խոսքերին, թե կռիվ չի լինի»:
Հարցախույզի մասնակիցներն անդրադարձել են նաև գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ իշխանությունների գործողություններին՝ ընդգծելով, որ վերջինս չպետք է մնա անազատության մեջ: «Սամվել Կարապետյանն ազգային բարերար է, ազգին արժանի զավակ»,- ասել է հարցախույզի մասնակիցներից մեկը: