Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Պատրա՞ստ եք հանուն Նիկոլ Փաշինյանի առանց հոսանքի մնալ

03 Փետրվարի 2026, 19:00

(Հայաստանի էներգետիկ ինքնիշխանության քայքայման մասին)

«Նիկոլ Փաշինյանի կառավարության էներգետիկ քաղաքականությունն ավելի ու ավելի է նմանվում Հայաստանի պետականության հիմքերի գիտակցված ապամոնտաժման փորձի՝ հանուն կասկածելի աշխարհաքաղաքական դիվիդենտների: Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի էներգահամակարգերի հնարավոր միավորման շուրջ ստեղծված իրավիճակը բացահայտում է խորը հակասությունը պրագմատիկ հաշվարկի և գործող իշխանության գոյատևման գաղափարականացված ռազմավարության միջև:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին մամուլի ասուլիսում բավականին դիպուկ բնորոշեց Բաքվի հետ էլեկտրաէներգիայի փոխադարձ առևտրի ծրագրերը՝ դրանք անվանելով «հեքիաթներ»։ Նա արդարացիերոն նշեց, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում այսօր առկա է էլեկտրաէներգիայի զգալի ավելցուկ:

Քոչարյանի խոսքով՝ ավելցուկի պայմաններում երկրների միջև փոխադարձ առևտրի գաղափարը զուրկ է տնտեսական իմաստից. «Մեզ այդ էլեկտրաէներգիան պետք չէ… Ադրբեջանը նույնպես ավելցուկ ունի, թեև ոչ այդպիսի մասշտաբի»: Այս նկատառումը հարվածում է խնդրի բուն էությանը. եթե ավելցուկով առևտուր անելու անհրաժեշտություն չկա, ապա «խաղաղության» պատրվակով ցանցերը միավորելու համառ ձգտման հետևում թաքնված է ոչ թե բիզնես նախագիծ, այլ նախապատրաստություն էներգետիկ կապիտուլյացիայի:

Այս թերահավատության ֆոնին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան, որը նախատեսված է 2026 թվականի փետրվարին, դիտվում է որպես այդ ծրագրի գործնական իրականացման փուլ: Վենսի օրակարգում «խաղաղ ատոմի» ոլորտում համագործակցության համաձայնագիրն է և գործարքներ ամերիկյան կիսահաղորդիչների արտադրողների համար, ինչը իրականում կարող է Երևանի համար վերածվել սուբյեկտայնության կորստի: Ամերիկյան փոքր մոդուլային ատոմակայանների (ՓՄՌ) կառուցման լոբբինգի ենթարկվող նախագիծը չափազանց ռիսկային է՝ հաշվի առնելով Վաշինգտոնի կողմից նման տիպի հաջողված առևտրային դեպքերի բացակայությունը: Ավելին, կա հիմնավոր մտահոգություն, որ այդ ՓՄՌ-ները առաջին հերթին սնուցելու են ամերիկյան տվյալների կենտրոնը (data-center), ինչը ցանցի վրա արհեստական ծանրաբեռնվածություն կստեղծի:

Նման կոնֆիգուրացիայի դեպքում ներկայիս ավելցուկը, որի մասին խոսում է Քոչարյանը, ակնթարթորեն կվերածվի դեֆիցիտի, իսկ «փրկօղակի» դերը կվերապահվի ադրբեջանական և թուրքական ցանցերին: Սա հենց այն կետն է, որտեղ տնտեսական տրամաբանությունը տեղի է տալիս աշխարհաքաղաքական շրջադարձին՝ Հայաստանը վերածելով տարածաշրջանային համակարգի առավելագույնս խոցելի կցորդի, որի ճակատագիրը որոշվելու է Անկարայի և Բաքվի կարգավարական կետերում:

Հասկանալու համար, թե ուր է տանում սեփական էներգետիկ հենարանից նման հրաժարումը, պետք է ուշադիր նայել «մոլդովական դեպքին», որտեղ գաղափարախոսությունը փաստացի սպանեց տնտեսությունը: Մայա Սանդուն 2022 թվականին երկրի էներգետիկան զոհաբերեց քաղաքական կոնյունկտուրային՝ հրաժարվելով Մերձդնեստրում գտնվող մոլդովական ՊՇԷԿ-ի կայուն և էժան էներգիայից, որն արժեր մոտ60–70 դոլար՝ 1 ՄՎտ/ժ-ի համար: Ռումինիայից 200-300 դոլար մեկ Մվտ/ժ-ի դիմաց գնումներին անցումը հանգեցրել է նրան, որ 2026 թվականի հունվարի 1-ից ԵՄ սուբսիդիաների դադարեցումից հետո Մոլդովայի քաղաքացիները լիարժեք զգացել են «եվրասակագինը»՝ ստանալով հաշիվներ մոտ 3,59 լեյ/կՎտժ սակագնով: Այս դրամայի ավարտը դարձավ ամբողջական անջատումը (բլեքաութը) 2026 թվականի հունվարի 31-ին․ Ուկրաինայի էներգահամակարգում ստեղծված ճգնաժամի պատճառով նվազեց լարումը Իսակչա-Վուլկանեշտի-Մոլդովական ՊՇԷԿ 400 կՎ բարձրավոլտ գծում, ինչի հետևանքով ամբողջ Մոլդովան մնաց առանց էլեկտրաէներգիայի։

Հայաստանն այսօր գնում է նույն ճանապարհով. «Ռոսատոմ»-ին դուրս մղելու համար Փաշինյանը պատրաստ է զոհաբերել Մեծամորի ատոմակայանը, որը 2024–2025 թվականների պաշտոնական տվյալներով, ապահովում է երկրի ողջ գեներացիայի կայուն 30–31%-ը (իսկ կախված սեզոնից՝ մինչև 40%): Եթե Քոչարյանի պնդումը փոխադարձ մատակարարումների անիմաստ լինելու մասին ճիշտ է, ապա էներգահամակարգերի միավորման միակ նպատակը «անջատիչը» ագրեսոր պետության ձեռքը հանձնելն է:

Հայաստանի էներգետիկ ինքնիշխանությունը, որը փրկեց երկիրը 90-ականներին, այսօր աճուրդի է հանվում «խաղաղ ապագայի» խոստումների դիմաց: Սակայն, ինչպես ցույց է տալիս Մոլդովայի օրինակը, առաջնորդների քաղաքական կարճատեսությունը անխուսափելիորեն հանգեցնում է նրան, որ ժողովուրդը հայտնվում է օտար հակամարտությունների և հարևանների ցանցերում տեղի ունեցող տեխնիկական անսարքությունների պատանդի կարգավիճակում: Սեփական խաղաղ ատոմից հրաժարվելը՝ հանուն ադրբեջանական ցանցից կախվածության, ոչ թե արդիականացում է, այլ կամավոր հրաժարում էներգետիկ ինքնիշխանությունից՝ հօգուտ օտար շահերի հավերժական ստվերի, որտեղ սխալի գինը չափվելու է ոչ միայն սակագների թվերով, այլև անկախության վերջնական կորստով:

Մտածե՛ք այդ մասին…»։