Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Պետք է ուժեղացնել մարտական ​​պատրաստությունը և անվտանգությունը․ «Ժողովուրդն է խոսում»

11 Հոկտեմբերի 2025, 10:00

«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում և ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների վերաբերյալ։

Խոսելով Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի մասին՝ հարցված քաղաքացիներն այն անընդունելի են համարել՝ ընդգծելով, որ եկեղեցին է պահպանել հայ ժողովրդի ինքնությունը։

«Ես միշտ կողմ եմ եկեղեցուն, կողմ եմ Աստծուն։ Մենք հպարտ ենք, որ առաջին քրիստոնյաներն ենք և պետք է դա տանենք մինչև վերջ»,- նշել է հարցախույզի մասնակիցներից մեկը։

Մեկ այլ քաղաքացու խոսքով՝ մեր Եկեղեցին, մեր հավատը մեր հոգեվիճակն են։

Հարցախույզի մասնակիցները կարծիք են հայտնել նաև հայ-թուրքական հնարավոր բարեկամության մասին։ Քաղաքացիներից մեկը նշել է. «Թուրքերը կարող են սկզբում լավ պահվածք ցուցաբերել, բայց հետո անպայման թիկունքից կհարվածեն»։

Քաղաքացիների խոսքով՝ թշնամու հետ հարաբերություններ հաստատելը բավականին դժվար է։

Հարցախույզի մեկ այլ մասնակցի կարծիքով՝ Հայաստանը պատմականորեն այնպես է տեղակայված, որ լիարժեք անվտանգություն լինել չի կարող։

«Պետք է ուժեղացնել մարտական պատրաստությունը և անվտանգությունը»,- ընդգծել է Alpha News-ի հարցման մասնակիցը։