Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Փետրվարին տնտեսական ակտիվության «հետաճ» է գրանցվել

26 Մարտի 2025, 21:55

Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) այս տարվա փետրվարին աճել է ընդամենը 1,5 %-ով։ Դա հաջորդում է հունվարի 7,1 % աճին, ինչն էական դանդաղել է։ Հունվար-փետրվարի կուտակային աճը ևս դանդաղել է՝ կազմելով 4,1 %։

Մտահոգիչ է հատկապես այն, թե ինչի հաշվին է նման հետընթաց ապրել տնտեսական ակտիվությունը։

Թե՛ այս տարվա փետրվարին նախորդ տարվա փետրվարի հետ համեմատ, թե՛ հունվար-փետրվար համատեքստում բավական մեծ անկում է գրանցվել արդյունաբերության, արտաքին առևտրաշրջանառության ոլորտներում։ Փետրվարին արդյունաբերությունը նվազել է 26,6 %-ով, արտաքին առևտուրը՝ 61%-ով։ Փոխարենը որոշակի աճին նպաստել են շինարարության ու ծառայությունների ոլորտները, որոնց հիմքերը ևս կայուն չեն։

ՏԱՑ-ի 12-ամսյա ցուցանիշի դինամիկան ևս իրավունք է տալիս այդ անկումների շարունակականության մասին կանխատեսումներ անել։

Այդ մտահոգիչ իրավիճակի համար առավել քան կարևոր են արտաքին եղած տնտեսական հնարավորությունների ընդլայնումն ու զարգացումը։ Բայց խոսքը եղածների, այլ ոչ թե նոր՝ անհեռանկարային ուղղությունների մասին է։