Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

«Պուտինի պրոյեկտ» Փաշինյանը Հայաստանը հանձնեց ԱՄՆ-ին

16 Հունվարի 2025, 11:00

 

(Ալիևը ծանո՞թ էր հայ-ամերիկյան համաձայնագրի տեքստին նախքան դրա ստորագրումը)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հունվարի 14-ին Վաշինգտոնում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը: Փաստաթուղթը պարունակում է 5 բաժին և նվիրված է Երևան-Վաշինգտոն համագործակցության լայն շրջանակին։ Փաստաթղթի հետ կարելի է ծանոթանալ ինչպես Հայաստանի և ԱՄՆ-ի պաշտոնական կառույցների կայքերում, այնպես էլ լրատվամիջոցներում։ Իսկ մենք առանձնացնենք փաստաթղթի, ինչպես նաև Միրզոյան և Բլինկեն հայտարարությունների մի քանի կետերը, որոնք հնչեցին փաստաթղթի ստորագրման հանդիսավոր արարողության ընթացքում․

Ա. Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի ջանքերը՝ խորացնելու իր քաղաքական, տնտեսական, անվտանգության և սոցիալական կապերը եվրաատլանտյան համայնքի այլ երկրների և ժողովրդավարական լայն համայնքի հետ:

Բ. Արարատ Միրոզյանը հայտարարեց ռազմավարական գործընկերության հատուկ հանձնաժողովի ստեղծման մասին, որը կհսկի երկրների միջև տնտեսական, անվտանգության և ժողովրդավարության ոլորտում համագործակցության ընդլայնումը։

Գ. Նա նաև նշել է, որ ՀՀ-ն մտադիր է միանալ «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող երկրների գլոբալ կոալիցիային, որը ղեկավարում է ԱՄՆ-ը։

Դ. Բլինքենը հաղորդել է, որ կողմերը բանակցություններ են վարում «խաղաղ միջուկային անվտանգության բանակցություններ են վարում «խաղաղ միջուկային անվտանգության և ատոմային էներգիայի զարգացման ուղղությամբ» համագործակցության մասին։

Ե. Պետքարտուղարը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից մաքսային և սահմանային վերահսկողության հարցերով թիմ է մեկնելու Հայաստան՝ աշխատելու տեղի գործընկերների հետ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ:

Հայկական «փորձագիտական համայնքում» երկար ժամանակ տարածվում էր այն թեզը, որ «Փաշինյանը պուտինյան պրոյեկտ է»: Այսպիսով, այս «պուտինյան պրոյեկտը» հունվարի 14-ին հանձնեց ԱՄՆ-ին մաքսային և սահմանային հսկողության, միջուկային էներգետիկայի, ինչպես նաև էներգետիկ համակարգի ոլորտները, ինչպես նաև մեկ անգամ ևս հաստատեց պաշտոնական Երևանի եվրոատլանտյան ինտեգրման (կարճ ասած՝ ՆԱՏՕ-ին անդամակցության) ձգտումը։

Բոլորին հայտնի էր, որ Երևանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ էին ընթանում այդպիսի փաստաթղթի ստորագրման հարցով, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարությանը։ Ենթադրաբար, հենց դրա վրա էր «աշխարհաքաղաքական խաղադրույք» անում Իլհամ Ալիևը, երբ ռուսական ԶԼՄ-ներին տված իր վերջին հարցազրույցի ժամանակ ազդանշաններ էր ուղարկում Մոսկվային և Թեհրանին, որ ՀՀ-ի դեմ հնարավոր ռազմական գործողությունն ուղղված չի լինելու Մոսկվայի և Թեհրանի շահերի դեմ։ Դարձյալ նկատում ենք Փաշինյանի և Ալիևի գործողությունների սինխրոնությունը…

Մինչդեռ Փաշինյանն ուրախությամբ հաղորդում է, որ իրեն հաջողվում է «հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել», իսկ նրա «խոսացող գլուխները» համոզում են հասարակությանը, որ փաստաթուղթը «պատմական և աննախադեպ» է, մնում է հիշեցնել, որ նմանատիպ պայմանագրեր ԱՄՆ-ն արդեն ստորագրել է Ուկրաինայի, Վրաստանի և նույնիսկ Աֆղանստանի հետ, ինչպես նաև նշել, որ հունվարի 14-ն «ունի բոլոր շանսերը»՝ Հայաստանի համար դառնալու այնպիսի օր, ինչպիսին դարձավ 2022թ. հոկտեմբերի 6-ը Արցախի համար, երբ «պրահյան դավադրությունը» խաչ քաշեց Արցախի պետականության վրա՝ հանուն հակառուսական ուժերի։

Մտածե՛ք այդ մասին…»։

Հիմա եթերում