Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025․ Ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | «Հյուրընկալ Մոսկվան» «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Քոչարյանի ասուլիսի մեդիա էֆեկտի դեմ պայքարելու Փաշինյանի փորձը

21 Փետրվարի 2025, 11:00

 

(Էքսպերիմենտն,ակնհայտորեն, անհաջող էր)

«Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ներկայացրեց «իրականՀայաստանի» գաղափարախոսության նախագիծը, որը ներառում էր 14 դրույթ։ Մենք նույնիսկ չենք խոսի այն փաստի մասին, որ 2019 թվականին Փաշինյանն ասում էր՝ իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մերժում է «իզմերը», այսինքն՝ մերժում է գաղափարախոսությունը, իսկ այսօր նա ներկայացնում է թեկուզ քվազի, բայց գաղափարախոսություն մի ամբողջ պետության համար։ Եւ կանգ ենք առնելու Փաշինյանի ուղերձի այլ ասպեկտների վրա, ու դրա համար մենք կպատասխանենք երեք հարցի․

Ինչո՞ւ հենց հիմա

Փետրվարի 17-ին, մոտ 2,5 տարվա դադարից հետո, մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ավելի քան 4 ժամ տևած մամուլի ասուլիսը լայն արձագանք ունեցավ։ «Փաստ» օրաթերթի տվյալներով՝ փետրվարի 19-ի ժամը 15:00-ի դրությամբ մի շարք հայկական հարթակներում մամուլի ասուլիսը դիտել է 958 144 օգտատեր։

Չնայած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների բոլոր փորձերին՝ խափանել Քոչարյանի հայտարարությունների էֆեկտը, իշխանությանն, ըստ երեւույթին, պարզ դարձավ, որ դա անել հնարավոր չէր, և գուցե հենց դրա համար հիմա Փաշինյանը ներկայացրեց «իրական Հայաստանի գաղափարախոսության կոնցեպտը», որ արագ փոխի օրակարգը։

Արդարացնո՞ւմ է իր անհրաժեշտությունը

Նախօրեին իր տեսաուղերձում Փաշինյանը հայտարարեց, որ նորՍահմանադրության ընդունումը համազգային հանրաքվեի միջոցով մեծ նշանակություն ունի, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված բոլոր նախորդ հանրաքվեները հասարակության աչքերում լեգիտիմության մեծ պակաս ունեն։ Մեզ չեն հետաքրքրում ձևական հիմնավորումները, քանի որ ակնհայտ է՝ նոր Սահմանադրության ընդունումն այլ՝ աշխարհաքաղաքական համատեքստ ունի: Դա պահանջում են Բաքուն և Անկարան: ԱՄՆ-ում դեմոկրատական-գլոբալիստական կուսակցության անկմամբ՝ Փաշինյանին մնացել է երկու հիմնական հենարան՝ Լոնդոնն ու Անկարան՝ Բաքվի հետ միասին:

Սահմանադրության փոփոխության պատրաստակամության մասին հայտարարությունը հայտ է, որ նա փորձի ապացուցել Ադրբեջանին և Բաքվին իր անհրաժեշտությունը:

Ո՞վքեր են ևս անցել այս ճանապարհով

Այնուամենայնիվ, ամբողջ խնդիրն այն է, որ ընթացիկ աշխարհաքաղաքական գործընթացները (այն ամենը, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի շուրջ)

ցույց են տալիս, որ որքան էլ զիջես քո ինքնիշխանությունը, որքան էլ սպասարկես օտար դերակատարների շահերն՝ ի վնաս ազգային ու պետական շահերի, միևնույնն է՝ գալիս է մի ժամանակահատված, երբ քո ֆունկցիոնալ անհրաժեշտությունը վերանում է: Վլադիմիր Զելենսկին և ԵՄ երկրները կհաստատեն…

Այսինքն՝ Փաշինյանի փորձը՝ ժողովրդին ուղղված ուղերձով, Քոչարյանի հայտարարությունների մեդիա էֆեկտը խափանելու փորձը, Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքականությանն ու նարատիվներին ինտեգրվելու փորձը, ինչպես նաև աշխարհաքաղաքական իրողությունների անտեսումն, անկեղծորեն անհաջող ստացվեցին։

Մտածե՛ք այդ մասին․․․»։