Քրիստինե Վարդանյան. «Նուրբ քաղաքականություն»
07 Ապրիլի 2026, 20:00
Լիդիա Սահակյանի հեղինակային հարթակում այս անգամ հյուրընկալվել է ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Մենք սովոր ենք նրան տեսնել որպես խիստ ու սկզբունքային պատգամավորի, ով երբեք չի խուսափում թեժ բանավեճերից և քաղաքական հստակ դիրքորոշումներից։ Սակայն ո՞վ է Քրիստինե Վարդանյանը, երբ վերադառնում է իր մանկության հիշողությունների «ջերմ անկյունը» : Սա զրույց է ոչ միայն քաղաքականության, այլև այն արմատների մասին, որոնք կերտել են նրա տեսակը։
Հաղորդման ընթացքում Քրիստինե Վարդանյանը կիսվում է իր ամենանվիրական երազանքներով, որոնք երբեմն չի համարձակվում բարձրաձայնել, և պատմում է, թե ինչպես է հայ կնոջ ներքին ուժն օգնում դիմակայել ամենածանր փորձություններին։
Արդյոք դաշնակցական լինելը զուտ քաղաքական ընտրություն է, թե ժառանգված արժեհամակարգ: Ի՞նչ Հայաստան է նա երազում փոխանցել հաջորդ սերունդներին և ինչպես է քաղաքականությունը կոփում մարդուն՝ չխլելով նրանից նրբությունն ու կանացիությունը։
Դիտեք «Նուրբ քաղաքականություն» հաղորդաշարի այս թողարկումը՝ բացահայտելու համար Քրիստինե Վարդանյանին այնպիսին, ինչպիսին նրան դեռ չեք տեսել։