Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Սամվել Կարապետյանն այն եզակի քաղաքական գործիչն է, որը բեկում կմտցնի․ «Ժողովուրդն է խոսում».

29 Նոյեմբերի 2025, 10:00

«Ժողովուրդն է խոսում». Alpha News-ի այս նախագծի շրջանակներում հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում և ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների շուրջ։

«Հայաստանի հաջորդ իշխանությունը պետք է լինի ուժեղ, թասիբով, ժողովրդին սիրող և երկիր կառուցող»,- նման կարծիք է հայտնել հարցված քաղաքացիների մեկը։

Խոսելով եկեղեցու դեմ իշխանությունների արշավի մասին՝ հարցախույզի մասնակիցները նշել են, որ դա հարված է մեր ազգային ինքնությանը։ «Ուզում են մեր բազմադարյա հավատքը ջնջել։ Մենք պետք է պահպանենք մեր ունեցածը, մեր եկեղեցին»,- ասել է հարցախույզի մասնակիցներից մեկը։

Քաղաքացիներն անդրադարձել են նաև ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր ազգ կցանկանար նրա նման հայորդի ունենար։ «Փոխանակ պահենք, փայփայենք, կալանավորում ենք, ինչի՞ համար։ Չի կարելի, աշխարհում հայ չկա, ով չպարծենա նրանով»,- ասել է քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ համոզված է՝ Սամվել Կարապետյանը կդառնա այն եզակի քաղաքական գործիչը, որը բեկում կմտցնի։ «Կարապետյանների ընտանիքի անշահախնդիր վերաբերմունքն ակնհայտ է»,- հավելել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։