Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Շահումով խաղերին ներգրավվածության աճն անհանգստացնող է

07 Մարտի 2025, 19:15

 

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է շահումով խաղերի տուրքը կրկնապատկելու օրինագիծը։ Այն ուժի մեջ է մտնելու այս տարվա ապրիլի 1-ից։

Այն, որ ոլորտն ունի ուշադրության կարիք, աներկբա է, ինչի մասին վկայում են նաև ոլորտի արագ աճող տեմպերը:

Մասնավորապես, 2024թ-ին նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 11,6%: Ծառայությունների ծավալում մասնաբաժինը՝ 7.9 %: Նախորդ տարվա համեմատ նվազել են խաղատների գործունեության ծավալները, մինչդեռ ավելի արագ ավելացել՝ օնլայն խաղերինը:

Մեկ այլ մտահոգիչ վիճակագրություն՝ իրականացված խաղադրույքների վերաբերյալ:

2024թ-ին խաղադրույքների ընդհանուր ծավալը գերազանցել է 7 տրիլիոն դրամը: Իհարկե այս ցուցանիշը լրացուցիչ ֆիլտրերի կարիք ունի, սակայն 2023թ-ի 6,3 տրիլիոն դրամի հետ համեմատած ակնհայտ է, որ աճ է գրանցվել:
Անդրադառնալով իրականացվող գործողությանն՝ արդյոք հարկային բեռի ավելացումը կարող է նպաստել խնդրի լուծմանը, այն է՝ հանրությանն ազարտային խաղերից հնարավորինս զերծ պահելուն, ապա պետք է նշել, որ հավանականությունը քիչ է. հարկային բեռի ավելացման արդյունքում պայմանները կվատթարանան այդ ծառայություններից օգտվողների համար, մինչդեռ միջազգային փորձը վկայում է, որ հարկային բեռի ավելացման արդյունքում ձևավորած լրացուցիչ եկամուտներն ուղղվում են սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրմանը: Այսինքն՝ այդ քայլն ինքնանպատակ չպիտի լինի:
Միջազգային փորձը նաև խնդրի լուծման գործողությունների կոմպլեքս է առաջադրում՝ պետական մոնոպոլիա ոլորտում, խաղային ժամանակի կամ խաղադրույքների սահմանաչափերի հնարավորություն, հարազատի կողմից իր մտերիմի ներգրավվածության սահմանափակման հնարավորություն և այլն:
Ուստի, ելնելով խնդրի կարևորությունից, իրականացվող գործողությունները չպետք է կրեն իմիտացիոն բնույթ: